09:02 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Տեսադարան

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (723)
429 0 0

Կարինան ինքն է նախաձեռնել տեսաուղերձ նկարել և իր կոչն ուղղել հիմնականում երեխաներին։ Աղջիկը կոչ է անում բոլորին գնել շատ դիմակներ և սխտոր ուտել կամ հոտոտել։

Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ, Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանի թոռնուհին՝ 7- ամյա Կարինա Կարապետյանը, «բացահայտել» է կորոնավիրուսից պաշտպանվելու ձևը։ Նա իր «գաղտնիքը» ներկայացրել է տեսանյութով։

«Բժշկուհի» Կարինան անձամբ է նախաձեռնել տեսաուղերձը և իր կոչն ուղղել առավելապես երեխաներին։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կորոնավիրուսը եկել է Հայաստան։ Այն տարածվում է ու տարածվում», - առավելագույն լրջությամբ ու տագնապով հայտնում է աղջնակը։

Հրաշք բալիկը կոչ է անում բոլորին գնել դիմակներ և ուտել կամ հոտոտել սխտոր։

«Երեխաներ, այս հայտարարությունը ձեզ համար է։ Նույնիսկ եթե դուք չեք ուզում, խնդրում եմ` կերեք և հոտոտեք սխտոր, որպեսզի չհիվանդանաք», - կոչ է անում երեխան։

Թայվանցի փոքրիկներն Արամ Խաչատրյան են նվագում. տեսանյութ

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօրվա դրությամբ դեռ մեկ կորոնավիրուսով վարակման դեպք կա։ Դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Տղամարդն իրեն լավ է զգում, և գանգատներ չունի։

Ինչպես է փոքրիկը կերակրում հիվանդ պապիկին. հուզիչ տեսանյութ

 

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (723)

Ըստ թեմայի

Վրացիները երգում են հայերի պատվին, Փաշինյանը ձայնակցում է նրանց. տեսանյութ
Փաշինյանը շուն է նվեր ստացել Վրաստանի վարչապետից. տեսանյութ
«Ախ մի անգամ էլ զիջեիր». 92-ամյա տատիկը Հավասի է երգում. տեսանյութ
թեգերը:
դիմակ, երեխա, կորոնավիրուս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ