07:38 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տեսադարան

«Էդ ի՞նչ ա կատարվում». Կանդելակին գնացել էր դիմակի, բայց հանդիպեց հայրենակցին

Ստանալ կարճ հղումը
1811 0 0

Բիզնեսլեդի Թինա Կանդելակին պարբերաբար հիշեցնում է իր հայկական արմատների մասին։

«Մատչ ՏՎ»-ի գլխավոր տնօրեն, հայտնի հեռուստահաղորդավարուհի և բիզնեսլեդի Թինա Կանդելակին տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է նա շրջում մի շարք խանութներով և դեղատներով, որպեսզի բժշկական դիմակներ և հակաբորբոքայիններ գնի։

«Դիմակ ունե՞ք»,- հարցնում է նա խանութներում և դեղատներում։

«Ձե՞ռք եք առնում, իսկապե՞ս, հակաբորբոքայի՞ն էլ չունեք»,- վրդովված ասում է Կանդելակին։

Դեղատներից մեկում էլ նա հանդիպում է հայրենակցին, որը նրան հայտնում է, որ ոչ դիմակ կա, ոչ էլ հակաբորբոքային։

«Որտեղի՞ց իմացաք, որ ես դրանցից եմ փնտրում։ Հա՞յ եք, հայերեն խոսու՞մ եք»,- հարցնում է Կանդելակին։

Ի պատասխան տղամարդն ասում է՝ այո, իհարկե խոսում եմ։ Կանդելակին էլ շարունակում է նրա հետ հայերեն հաղորդակցվել։ «Լավ լինեք, սաղ լինեք, էդ ի՞նչ ա կատարվում»։

«Դու սա հրապարակելո՞ւ ես. ամո՛թ». Կանդելակին պարում է Արմենչիկի երգի տակ. տեսանյութ

Ինչպես հայտնի է՝ Կանդելակիի երակներում հայի և վրացու արյուն է հոսում, մայրական կողմից նա հայուհի է, հոր կողմից՝ վրացի։ Հայրը՝ Գիվի Շալվովիչ Կանդելակին, հունական ծագումով վրացի է, մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը՝ բժշկուհի։ Թոշակի անցնելուց հետո ամուսիններն ապրում են Մոսկվայում։

«Գիտե՞ք` մամես հայ է». Թինա Կանդելակին Դավոսում «նետվել» է Փաշինյանի վրա. տեսանյութ

Ըստ թեմայի

Ի՞նչ է մտածում Թինա Կանդելակին կին–տղամարդ հարաբերությունների մասին
«Սառը քրտինքով արթնացա»․ Կանդելակին վատ երազ է տեսել
Թինա Կանդելակի. «Sputnik Արմենիա, հավատում եմ ձեզ». տեսանյութ
 «Ջանա, ես ֆիթնես-միթնես չգիտեմ». Սիմոնյանը խորհուրդ է տվել Կանդելակիին խեցգետիններ ուտել
թեգերը:
Դեղատուն, դիմակ, հայ, Թինա Կանդելակի

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ