19:44 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տեսադարան

ՌԴ վարչապետը պարում է հայկական «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո․ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
64410

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վայելում է հայկական հայտնի «Ով սիրուն, սիրուն» երգը՝ Վալերի Մելաձեի կատարմամբ:

Համացանցում լայն տարածում է գտել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և հանրաճանաչ երգիչ Վալերի Մելաձեի մասնակցությամբ տեսանյութը:

Այն նկարահանվել է անցած տարի, բայց նոր-նոր է հասանելի դարձել հասարակության լայն շրջանակի համար:

Կադրերում Ռուսաստանի ապագա վարչապետը երեկոն անցկացնում է հարազատների և ընկերների շրջապատում: Վալերի Մելաձեն ներկաների համար կատարում է «Ով, սիրուն, սիրուն» հայկական գեղեցիկ սիրային երգը: Հյուրերից մեկը Միշուստինին հրավիրում է պարի:

Նշենք, որ Գեորգի Դանելիայի հայտնի «Միմինո» ֆիլմի ցուցադրությունից հետո «Ով սիրուն, սիրուն» երգը լայն ժողովրդականություն էր վայելում ամբողջ Խորհրդային Միության տարածքում։

Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ

«Ով սիրուն, սիրուն» երգը հայկական ամենատարածված գործերից է։ Այն պատմում է անբաժան սիրո մասին:

2016 թվականին ամերիկյան սիրված Pink Martini խումբը հայկական ժողովրդական երգին նոր շունչ հաղորդեց և այն ներառեց իր երգացանկում:

Ըստ թեմայի

Հայ երգիչն Ազնավուր է երգում Բրյուսելի` կարանտինում գտնվող բնակիչների համար. տեսանյութ
Նվիրվում է աշխարհի բոլոր հայ երեխաներին. իրանցի երեխաները «Կաքավիկն» են երգում. տեսանյութ
Շվեդը հայկական ռաբիս է երգում. տեսանյութ
Արիանան նաև երգում էր․․․
թեգերը:
երգ, տեսանյութ, Միխայիլ Միշուստին, Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ