06:07 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տեսադարան

«460 հատ դաս են տվել մի օրում մեջ, հոգնում ըմ»․ արցախցի փոքրիկը բողոքում է օնլայն դասերից

Ստանալ կարճ հղումը
82900

Դպրոցականը պահանջում է բոլորից, որ իր ուսուցչիներին հորդորեն «հարյուրավոր» դասերով չծանրաբեռնել իրեն։

Ասում են՝ ճշմարտությունը երեխայի շուրթերով է հնչում։ Այս անգամ էլ հերթական երեխան հնչեցրեց հերթական «մեծական» նորամուծության մասին իր հիմնավոր կարծիք-բողոքը։ Արցախի Հանրապետության կրթության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որում դպրոցահասակ փոքրիկը համով արցախյան բարբառով բողոքում է հեռավար դասապրոցեսից։

«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները

«Տըրա դասերը սըվըրելու չըմ, ինձ վըչ մի պեն հետաքրքիր չի։ 460 հատ դաս են տվել մի օրում մեջ, հոգնում ըմ էդքան սըվորիլուց»,-տեսախցիկի առաջ լացախառը ձայնով պատմում է փոքրիկը։

Նախարարությունը հոլովակին կից հորդորել է ուսուցիչներին երեխաներին շատ չծանրաբեռնել այս օրերին։ Երեխայի բողոքը համացանցում ակտիվորեն տարածվում է։ Մարդիկ զվարճանում են դպրոցականի ապրումներով, որոշներն էլ լուրջ քննարկում են սկսել այն մասին, թե որքանով են  արդյունավետ հեռավար դասերը։

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով շատ երկրներ են անցել հեռավար կրթության։ Հայաստանն ու Արցախը նույնպես այդ երկրների թվում են:

Հեռավար լողի դասեր անջուր «լողավազանում». զվարճալի տեսանյութ` 4 փոքրիկների մասնակցությամբ

Ըստ թեմայի

Նախագահը կրկին դասախոսի դերում էր. ինչ է նա հանձնարարել ուսանողներին և ինչ խոստացել
Հեռավար կրթության համար մարզերում առնվազն 21 000 սարքի կարիք կա
Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը
թեգերը:
տեսանյութ, դպրոց, երեխա, Արցախ, Հեռավար ուսուցում

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ