23:16 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսադարան

Հայերի սրտերը գերեցին, հիմա հերթը սերբերինն է. «Լադանիվան» նոր տեսահոլովակ ունի

Ստանալ կարճ հղումը
45610

«Լադանիվայի» նոր տեսահոլովակն, ինչպես միշտ, պարզ ու հասարակ է, իսկ հայուհի Ժակլինը գերում է իր գեղեցիկ ժպիտով։

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը վոկալիստ և միակ հայ մասնակից Ժակլին Բաղդասարյանի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Այս անգամ երգը ոչ թե հայկական է, այլ սերբական։

«Ajde Jano». այսպես է կոչվում Ժակլինի և ընկերների ներկայացրած գեղեցիկ  սերբական ժողովրդական երգը։

«Մենք մի շատ լավ օր ենք անցկացրել և ուզում ենք փոխանցել այդ ուրախությունն ու սերը այս գեղեցիկ սերբական երգով»,- տեսահոլովակին  կից ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է երգչուհին։

Տեսահոլովակն, ինչպես միշտ, պարզ ու հասարակ է, իսկ Ժակլինը գերում է իր գեղեցիկ ժպիտով։

Ավելի վաղ Ժակլինը մոր հետ «Սարի աղջիկ» երգը կատարեց, որից պարզ դարձավ, որ երգչուհու մայրը ևս հրաշալի ձայն ունի։ Այսինքն` տաղանդը գեներով է փոխանցվել։

24-ամյա Ժակլին Բաղդասարյանին մեծ ճանաչում բերեց իր հեղինակած «Վայ աման» երգը։ Ֆրանսիայի Լիլ քաղաքի կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանողուհին ֆրանսիացի ընկերոջ հետ ստեղծել է «Լադանիվա» խումբը, որը համախմբել է երաժիշտներ Ֆրանսիայից, Մարոկկոյից, Թունիսից։ Ստեղծագործում են «Musiques du monde» էթնիկ երաժշտության ժանրում։

Ժակլինը ծնվել է Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Ունի ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն կատարումներ, բայց իրեն ազատ է զգում, երբ հայերեն է երգում։ Վերջին անգամ Հայաստանում եղել է 5 տարի առաջ։ Հույս ունի, որ առաջիկայում համերգ կունենա նաև հայրենիքում։

Ըստ թեմայի

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը ներկայացրել է հայկական «Վայ աման» երգը. տեսանյութ
«Նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»․ «Լադանիվան» շարունակում է գերել հայերի սիրտը
թեգերը:
Լադանիվա, տեսահոլովակ, երգչուհի, Ժակլին Բաղդասարյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ