21:23 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսադարան

Քաղցած, բայց հպարտ. զուսպ շունը համացանցի աստղ է դարձել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
371 0 0

Օգտատերերին շատ են դուր եկել տեսանյութն ու «հերոս» շնիկը։ Նրանք գրում են, որ այսպիսի զուսպ շան հետ կարելի է անգամ հետախուզության գնալ։

Համացանցում ակտիվորեն տարածվում է զվարճալի մի տեսանյութ, որում շագանակագույն շնիկը նստել է տիրոջ կողքին և ձևացնում է, թե ընդհանրապես հետաքրքրված չէ նրա ընթրիքով։

Ուժեղ կարկտահարություն Գորիսում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Կադրերում երևում է, որ շնիկը նստած է բազմոցին, իսկ նրա անմիջապես կողքին տերը «սեղանը գցած»՝ հաց է ուտում։ Խելացի կենդանին քաղցած աչքերով նայում է ուտելիքին, բայց հենց որ տերը նկատում է դա, շնիկն անմիջապես գլուխը վեր է բարձրացնում՝ ձևացնելով, թե ուրիշ ուղղությամբ է նայում։ Ու այդպես մի քանի անգամ... Տերը ջանքեր է գործադրում իր չորքոտանի բարեկամի հայացքը որսալու համար, բայց դա նրան այդպես էլ չի հաջողվում։

Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ

Օգտատերերին շատ են դուր եկել տեսանյութն ու «հերոս» շնիկը։ Նրանք գրում են, որ այսպիսի  զուսպ շան հետ կարելի է անգամ հետախուզության գնալ, նշում են, որ նման հրաշալի կենդանուն պետք է անպայման պարգևատրել տեղը տեղին ընթրիքով։

Կարճ ժամանակում տեսանյութը մեծ թվով դիտումներ ու հավանումներ է գրանցել։

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

 

Ըստ թեմայի

«Պետք է ուտելիս դիմակ կրել». Արսեն Թորոսյանի որդին շփոթեց պահանջները. տեսանյութ
Հայկական զինուժն ադրբեջանական ԶՈւ ավտոմեքենա է խոցել. համացանցում տեսանյութ է շրջանառվում
Գոռ Սուջյանը երգում է Մայքլ Ջեքսոնի հիթերից մեկը. տեսանյութ
թեգերը:
ուտելիք, Շուն, զվարճալի տեսանյութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ