22:59 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսադարան

Ոստիկաններն «ասֆալտին են փռել» գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն. «Հրապարակ»

Ստանալ կարճ հղումը
1229 0 0

Ոստիկանության այդ գործողությունն իրարանցում է առաջացնում փողոցում: Տեսանյութում լսվում են գոռգոռոցներ ու ոստիկաններին ուղղված անպարկեշտ արտահայտություններ:

Երևանի կենտրոնում ոստիկաններն «ասֆալտին են փռել» գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն: Այս մասին տեղեկությունն ու համապատասխան տեսանյութը հրապարակել է «Հրապարակ» կայքը:

Երևանի կենտրոնում՝ Աբովյան-Պուշկին խաչմերուկում նկարահանված տեսանյութում երևում է, որ ոստիկաններն ուժ գործադրելով գետնին են պառկեցնում մի տղամարդու: Ոստիկանության այս գործողությունն իրարանցում է առաջացնում փողոցում: Տեսանյութում լսվում են գոռգոռոցներ ու ոստիկաններին ուղղված անպարկեշտ արտահայտություններ:

Թե գործարար Ալեքսանյանի ո՞ր եղբորորդու մասին է խոսքը, հայտնի չէ, քանի որ աղբյուրը անուն-ազգանուն չի հրապարակել:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանի եղբորորդիներից մեկը՝ Արտակ Ալեքսանյանը 2013թ.-ին նշանակվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար և այդ պաշտոնից հրաժարվել է 2018թ-ի հեղափոխությունից հետո:

Շաքարային կրքեր. տուգանվել են «Ալեքս Հոլդինգը», «ՍԱՍ Գրուպը» և այլ ընկերություններ

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ–ի, Ոստիկանության և ԳՇ–ի ղեկավարների ազատման հրամանագրերը
Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում
ՀՀ ոստիկանապետն էլ կազատվի պաշտոնից
Ռեստորանը, որտեղ ոստիկանական համազգեստով պար էր բեմադրվել, պատժվել է
թեգերը:
Ոստիկանություն, տեսանյութ, Սամվել Ալեքսանյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ