11:20 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Տեսադարան

Մոսկվայում ծիրանի վաճառքը վերածվել է տոնախմբության. հերթի կանգնած հայերը չեն ձանձրանում

Ստանալ կարճ հղումը
400 0 0

Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական շուկայից վտարված հայկական ծիրանները վաճառվում զուռնա – դհոլի հնչյունների ներքո։

Ռուսաստանում ապրող հայերը «Бухта» առևտրի կենտրոնում ծիրանի վաճառքը վերածել են իսկական տոնախմբության։

Երեկ երեկոյան թվում էր` անելանելի վիճակ է ստեղծվել, քանի որ ադրբեջանական շուկայից հանել էին տվել հայկական ծիրանով բեռնված բեռնատարները։ Վաճառականները մտահոգ էին` բերքը կարող է փչանալ։

Սակայն այսօր արդեն ոչ միայն մի քանի շուկաներում նրանց տեղ առաջարկեցին վաճառքն իրականացնելու համար, այլև տեղում ապրող հայերն ինքնակազմակերպվեցին ու գնացին ծիրան գնելու։

Ծիրան գնելու ցանկություն շատերն ունեն, իսկ հերթի մեջ կանգնած հայերը ձանձրանալու փոխարեն հայկական երաժշտության ներքո պարում են` ուրախ տրամադրություն փոխանցելով մյուսներին։

Ծառուկյանը ծիրանով բեռնատարներին կայանատեղի է տրամադրել Սանկտ Պետերբուրգում

Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին:

Սակայն ինչպես ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը, այնպես էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Տաշիր» ընկերությունների տնօրեն Սամվել Կարապետյանը և այլոք արագ խնդիրը լուծեցին` բեռնատարներին տեղ տրամադրելով այլ շուկաներում։

Լուծումը գտնվեց. ադրբեջանցիների շուկայից վտարած ծիրանը կարող են այլ շուկաներ տանել

Ըստ թեմայի

Լոնդոնում լարված վիճակ է. հայերը պաշտպանում են ՀՀ դեսպանատունը ադրբեջանցիներից. տեսանյութ
Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել
Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը
թեգերը:
Պար, Մոսկվա, հայեր, հայ, ծիրան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ