12:53 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տեսադարան

«Կրիտիկական վիճակում գտնվող» հովազը «թիթիզանում է» տեսախցիկի առջև. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
281 0 0

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տեսախցիկները Հայաստանի լեռներում «որսացել» են առաջավորասիական հովազին։

Հայաստանի լեռներում տեղադրված տեսախցիկներից մեկը բացառիկ նկարահանում է արել. օբյեկտիվում առաջավորասիական հովազն է հայտնվել։ Լուրը հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։

«Այս անգամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Բորիս Վանյանի կողմից տեղադրված թակարդ տեսախցիկն է հայտնվել առաջավորասիական հովազի (Panthera pardus (Linnaeus, 1758)) «ուշադրության կենտրոնում»,- նշված է  հաղորդագրության մեջ։

Նկարահանումը գիշերն է կատարվել։ Կադրերում երևում է՝ հովազին ինչ-որ բանով հետաքրքրել է թակարդ-տեսախցիկը. նա մոտենում է, մի լավ մռնչալով փորձում «վախեցնել» իր համար անհասկանալի «արարածին», հետո թողնում ու գնում է։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով այս տեսակը գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» (CR C2a(i); D ): Սա նշանակու է, որ հովազի այս տեսակն առավելագույն պահպանության կարիք ունի։

Նշենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն (ԿԿԱ) այս տարի նշում է ստեղծման 10-ամյակը։ Այն միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:

Փրկված Մխո և Մաշա արջերը քաղաքավարի դեղձ են ուտում. տեսանյութ

Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:

Ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:

Ըստ թեմայի

«Սև հովազի» կրքոտ պարը․ Վարդան «տժժում է» կարանտինի ընթացքում
Մերսման ծառ Հայաստանում. հնարամիտ արջը գտել է քորը հաղթահարելու ձևը. զվարճալի տեսանյութ
Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում
թեգերը:
տեսանյութ, Անտառ, հովազ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ