19:52 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Տեսադարան

Արուս Տիգրանյանի հարսի պարը. բացառիկ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
77610
© Sputnik / Janna Poghosyan

Հայտնի հեռուստահաղորդավարի հարսանիքը Երևանում չէ։ Արուսը Տիգրանյանն աքրոստիկոս նվիրել իր ամուսնուն։

Լրագրող Արուս Տիգրանյանի և նրա ընտրյալի՝ Հարութ Աբրահամյանի հարսանիքն է այսօր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ արարողությունը տեղի է ունենում Երևանից դուրս՝ Լոռու մարզում։

Sputnik Արմենիային հաջողվել է ձեռք բերել Տիգրանյանի հարսանեկան ուրախ պարից մի հատված։

Instagram story Арусик Тигранян
լուսանկարներ Արուս Տիգրանյանի հարսանիքից

Արուսն Instagram-ի իր էջի սթորի բաժնում էլ էտեսանյութեր է տեղադրել:

«Այո,ես ամուսնացել եմ։ Ծանոթացեք, սա էլ իմ ամուսինն է՝ Հարութը։ Օ, մայ գադ, իմ ամուսինը»,-ամուսին բառն իր համար էլ անսովոր լինելով` ասում է Արուսը։

Instagram story Арусик Тигранян
լուսանկարներ Արուս Տիգրանյանի հարսանիքից

Հարսանեկան արարողությունն անցնում է բացօթյա տարածքում։ Վարողներից մեկը հայտնում է, որ Արուսն իր ամուսնու համար աքրոստիկոս է գրել, որը ներկայացնում ենք ստորև.

Հավիտյան քեզ հետ եմ ես,

Այո, այո իմ սրտի կես,

Րաֆֆի, րոպե ու րաբունի,

Ում ասեմ քեզ չի հասնի,

Թող խորովածն այս անուշ լինի։

Instagram story Арусик Тигранян
լուսանկարներ Արուս Տիգրանյանի հարսանիքից

Հիշեցնենք, որ Արուսի ընկերը նրան ամուսնության առաջարկ էր արել Իտալիայում՝ նավի վրա։ Հարութ Աբրահամյանը ONEX ընկերության հիմնադիրն է։ Նշենք, Արուս Տիգրանյանը ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի թոռնուհին է։

Ըստ թեմայի

Ձեռ են առել ՀԴՄ կտրոն ուզելու համար. ինչո՞ւ են դատի տվել հեռուստալրագրող Արուս Տիգրանյանին
Արուս Տիգրանյանը 2 նոր նախագիծ ունի. խոստանում է` ծիծաղի պակաս չի լինի
«Պապիկս կդառնար 77 տարեկան»․ Արուս Տիգրանյանը գրառում է արել Ազատ Գասպարյանի մասին
թեգերը:
Պար, փեսա, հարս, հարսանիք, Արուս Տիգրանյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ