06:04 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսադարան

«Հետ բերենք հողը, փառքը հայության». հադրութցի Արթուր Խաչենցը միասնության կոչ է անում երգով

Ստանալ կարճ հղումը
18401

Պատերազմի օրերին համացանցում հայտնվեց Արթուր Խաչենցի «Գինի լից» երգի կատարումը, որը ոգևորեց հազարավոր մարդկանց։

Երգիչ Արթուր Խաչենցը, որը պատերազմի առաջին օրերից կռվել է թշնամու դեմ և այսօր էլ դեռ դիրքերում է, սոցցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել, որում կատարում է հանրահայտ «Հայեր միացեք» հայրենասիրական երգը։

Տեսանյութում երևում է, որ Խաչենցն ու ընկերները ձիով ճանապարհ են ընկել։

«Հայե՜ր, միացե՛ք, միացե՛ք, հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք։ Դեռ ճամփա ունինք, պի՛տ հասնինք Սասուն, քաջերի հողը մեզ է սպասում: Ուս ուսի տված առյուծի նման, հետ բերենք հողը, փառքը հայության»,–երգում է Խաչենցը:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին համացանցում հայտնվեց Խաչենցի «Գինի լից» երգի կատարումը, որը հուզեց հազարավոր մարդկանց։ Օրեր առաջ էլ ճանաչված հայ երգիչներ Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը նոր տեսահոլովակ ներկայացրին՝ նվիրված արցախյան պատերազմին։

Նշենք, որ Արթուրը ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից է։ Նա մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմին։ Նա այդ ժամանակ եղել է արցախյան դիրքերից մեկի հրամանատարը, կռվել է թշնամու դեմ, զուգահեռ էլ հասցրել երգեր գրել։

Խաչենցն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, մասնակցել «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծին։ Նրա անունը Արթուր են դրել 90-ականների Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր պատվին։

Ըստ թեմայի

Բերձորով անցնող Երևան-Ստեփանակերտ ճանապարհը վերագործարկվեց
«Հայեր, միացեք». երգում են բազմակուսակցական ցուցարարները. տեսանյութ
«Երանի տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան». արցունքներ, աղոթք ու մկրտություն Դադիվանքում
թեգերը:
տեսանյութ, երգ, Արթուր Խաչենց, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ