02:08 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տեսադարան

Սյունիքի անտառներում ընձառյուծ է երևացել

Ստանալ կարճ հղումը
228 0 0

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընձառյուծն անհոգ զբոսնում ու խաղում Սյունիքի անտառներում։

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Բողաքար» պետական արգելավայրում տեղադրված ֆոտոբռնիչ սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընձառյուծը անհոգ զբոսնում ու խաղում Սյունիքի անտառներում։

Նշենք, որ տեսանկարահանող սարքերը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանության տակ գտնվող տարածքներում տեղադրվել են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում։

Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և գնահատվում է որպես «կրիտիկական վիճակում գտնվող»։

Կովկասյան ընձառյուծը հորանջում է ու քնի պատրաստվում սյունյաց լեռներում. տեսանյութ

Նշենք, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրն ընդգրկում է Սյունիքի մարզի հատուկ պահպանվող տարածքները` արգելավայրեր, արգելոց և ազգային պարկ` ընդհանուր` 79660.5 հա տարածք:

Հետաքրքիր փաստ Ենոքավանի ընձառյուծի մասին. WWF փորձագետների բացահայտումը

Ըստ թեմայի

Ընձառյուծը 50 տարի անց վերադարձել է Տավուշի մարզ․ տեսանյութ
Արտառոց դեպք Իջևանում. տղամարդը ընձառյուծի հետ 5 րոպե կռիվ տալուց հետո հրաշքով փրկվել է
Փաշինյանի 85-րդ փաստին Ենոքավանում «միստր Արման» են կոչում. կովկասյան ընձառյուծի հետքերով
Ընձառյուծն ինքնամեկուսացել է Խոսրովի անտառում. նոր լուսանկարի հումորային արձագանքները

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ