13:28 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տեսադարան

«Քաշիր ձեռքերդ». ինչպես է կատուն փրկել երեխայի կյանքը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
31910

Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել երեխայի հետ, եթե չլիներ կատուն։ Տեսանյութը, որն ապացուցում է, որ ընտանի կենդանիներ պահելն անհրաժեշտ է, պայթեցրել է համացանցը:

Տան կատուն փրկել է փոքրիկի կյանքը`թույլ չտալով, որ նա բարձրանա պատշգամբի վանդակաճաղերի վրա։ Հետաքրքիր տեսանյութը Twitter-ի իր միկրոբլոկում հրապարակել է Հնդկաստանի անտառային ծառայության սպա Սուդհա Ռամենը։ Այնուհետև այն կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկ երեխան փորձում կանգնել պատշգամբի վանդակաճաղերի վրա։ Սակայն կողքին կանգնած կատուն անընդհատ  հարվածում է երեխայի թաթիկին`  թույլ չտալով նրան իրագործել իր ծրագիրը։

Երբ երեխան ավելի վճռական փորձում է բարձրանալ վանդակաճաղերի վրա, ընտանի կենդանին ինքն է բարձրանում դրանց վրա` խանգարելով նրան։

Համացանցի օգտատերերը կատվին իսկական հերոս և երեխայի պահապան հրեշտակ են անվանել։ Նրանցից շատերը քննադատել են երեխայի հորը, ով, ամենայն հավանականությամբ, նկարահանում է տեսանյութը։ Տեսագրության վերջում երևում են տղամարդու ոտքերը։

Կամակոր կատուն և համբերատար շունը. զվարճալի տեսանյութ դարավոր «թշնամիների» մասին

Ըստ թեմայի

Շունն արդեն քսան օր է՝ երևանյան հիվանդանոցներից մեկի մոտ սպասում է տիրոջը. տեսանյութ
Աշխարհի ամենաբարձրահասակ շունը սատկել է
«Հաֆ» անունով բադիկն իրեն շան պես է պահում. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, երեխա, կատու

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ