17:44 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Տեսադարան

Խոզնավարից մինչև Սև լիճ. հայ զինվորները պարով են նշել Առաջին հանրապետության օրը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
85730

Գորիսի մշակույթի կենտրոնին հաջողվել է սահմանը պահող արծիվ տղաների տրամադրությունը տեղը պահել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ սահմանապահ զինվորականները պարով նշում են Հայաստանի առաջին հանրապետության 103–րդ ամյակը։ Նա տեղեկացրել է, որ միջոցառումը կազմակերպել է Գորիսի մշակույթի կենտրոնը։

«Խոզնավարից մինչև Սև լիճ. զինվորների օրը այսօր փորձել ենք տոնական դարձնել։ Գորիսի մշակույթի կենտրոնին հաջողվել է սարերում արծիվների տրամադրությունը տեղը պահել»,–գրել է նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

թեգերը:
Գորիս, տոն, Պար, Զինվոր, Սյունիք, Սև լիճ, Խոզնավար

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ