13:50 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տեսադարան

Մրգասեր շնագայլերի գիշերային զբոսանքն Արարատում․ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
168 0 0

Թեպետ շնագայլերն ամենակեր կենդանիներ են, բայց մասնագետներն արտասովոր են համարում միրգ ուտելը։

Պարզվում է՝ շնագայլերը չեն հրաժարվում վիտամինների լրացուցիչ չափաբաժնից ու հաճույքով միրգ են ուտում։ Մրգասեր շնագայլերի գիշերային արկածների մասին տեսանյութ է հրապարակել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Արարատի մարզում գտնվող մասնավոր կերպով պահպանվող, բայց հիմնադրամի կողմից կառավարվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում անտառապահների տեղադրած թակարդ-տեսախցիկների միջոցով հնարավոր է դարձել արձանագրել գիշատիչների գիշերայի չարաճճիությունները։

Տեսանյութում երևում է, որ շնագայլերը զբոսնում են պտղատու այգիներում և օգտվում են ծառերից գետնին թափված բերք ու բարիքից։

«Թերևս, շնագայլերը համարվում են ամենակեր կենդանիներ, բայց արտասովոր է տեսնել մրգերի սիրահար շնագայլերի։ Շնագայլերը հիմնականում սնվում են կրծողներով, մողեսներով, թռչուններով և միջատներով, երբեմն որսում են ավելի խոշոր կենդանիներ՝ ոչ մեծ այծքաղներ: Օգտվում են նաև խոշոր գիշատիչների «խնջույքի» մնացորդներից»,- տեսանյութին կից մանրամասնում են հիմնադրամի մասնագետները։

Նշենք, որ մոտ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ու հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Վերջերս ապաստարանի տարածքում՝ Վայոց ձորի մարզում նկարահանվել է արահետ, որի վրա արձանագրվել են գիշատիչների մի քանի տեսակներ՝ գայլեր, արջեր, լուսան և այլն։

Ռուսաստանում սկսվել է ընտանի կենդանիների պատվաստումը Covid-19-ի դեմ. լուսանկարներ

Մասնագետների խոսքով՝ գիշատիչների առողջ պոպուլյացիայի առկայությունը վկայում է առողջ և կայուն էկոհամակարգ ունենալու մասին։

Ըստ թեմայի

«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել
Վայոց Ձորում անտառապահը փորձել է սպանել արջին. կենդանին հարձակվել է նրա վրա
Գեղարքունիքում ավտոմեքենան մխրճվել է ոչխարի հոտի մեջ. կենդանիներից 30-ը սատկել են
թեգերը:
միրգ, շնագայլ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ