13:15 24 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Греческий флаг на смотровой площадке Акрополя

S&P–ը նվազեցրել է հունական չորս բանկերի վարկանիշը մինչև ընտրական դեֆոլտ

© Sputnik/ Владимир Родионов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
2 0 0

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է հունական մի շարք բանկերի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշներն այն միջոցներից հետո, որոնք ներմուծել է Հունաստանի կառավարությունը երկուշաբթի` հունիսի 29–ին։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1–Sputnik. Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Bank, Eurobank Ergasias, Piraeus Bank և National Bank of Greece հունական բանկերի պայմանադիր կողմի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշները  «CCC/C»–ից մինչև «SD» ընտրական դեֆոլտի մակարդակ, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գործակալության մամուլի հաղորդագրությանը։

«Մինչև «SD» նվազեցումը հետևում է այն միջոցներին, որոնք Հունաստանի կառավարությունը ներմուծել է երկուշաբթի` հունիսի 29–ին։ Այդ միջոցները ներառում են դեպոզիտներ հանձնելու սահմանափակում, ողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում բանկային բաժանմունքների փակում և արգելք Հունաստանի դրամական փոխանցումների վրա, եթե դրանք լիազորված չեն երկրի ֆինանսների նախարարության կողմից»,– հաղորդվում է հաղորդագրությունում։

Հունաստանում երկուշաբթի օրվանից վեց օրով փակվել են բոլոր բանկերը` սնանկացումից ֆինանսական համակարգը փրկելու համար` կապված միջազգային վարկատուների հետ համաձայնագրի մասին հանրաքվե հայտարարելուց հետո հաշիվներից խուճապահար փող հանելու հետ։

Վարկանիշային գործողությունն արտացոլում է գործակալության փորձագետների կարծիքն այն մասին, որ իրենց դեպոզիտներին մասնավոր անձանց հասանելիության բացակայությունը, ինչպես նաև միջոցները փոխանցելու հնարավորության սահմանափակումն ընտրական դեֆոլտ է։ Վարկանիշների նվազեցումը մինչև «CCC-" մակարդակ արտացոլում է իշխանությունների աջակցության բացակայության պայմաններում առաջիկա վեց ամիսներին հունական բանկերի դեֆոլտի անխուսափելության կարծիքը։

Գլխավոր թեմաներ