00:50 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Место крушения малайзийского Boeing 777

Ինդոնեզիայի ВВС–ն հերքել է ավելի քան 140 մարդու մահվան մասին ԶԼՄ–ների լուրերը

© Sputnik/ Маша Росс
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
810

Ինդոնեզիայի ВВС–ի գլխավոր հրամանատար Ագուս Սուպրիյատնան (Agus Supriyatna) հայտարարել է, որ դիահերձարան է տարվել 141 պարկ` մահացածների աճյուններով, բայց դա չի նշանակում 141 մարմին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1– Sputnik. Ինդոնեզիայի ВВС–ի գլխավոր հրամանատար Ագուս Սուպրիյատնան (Agus Supriyatna) հերքել է ԶԼՄ–ների տեղեկատվությունն այն մասին, որ Սումատրայում Hercules C-130B ռազմատրանսպորտային ինքնաթիռի աղետի զոհերի թիվը գերազանցել է 140–ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` չորեքշաբթի առավոտյան Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաք Մեդան է տեղափոխվել 141 պարկ` մահացածների աճյուններով։ «Ես խնդրում եմ ԶԼՄ–ներին չկրկրնել (իրենց) սխալը. Եթե պարկերի թիվը 141 է, դա չի նշանակում 141 մարմին։ Մենք գտել ենք ընդամենը 91 դիակ»,– զինվորականի խոսքերը մեջբերում է Detik.com կայքը։

Մեդանի հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բժանի պետ Վաիրի Սարագիհը (Vairi Saragih)  հաղորդել է, որ դիահերձարան է տարվել 142 պարկ։

Առայժմ հայտնի չէ, թե մահացածներից քանի մարդ է եղել ինքնաթիռում, քանիսը`ցամաքում։ Դա պետք է վերջնականապես որոշի դատաբժշկական փորձաքննությունը, որով հիվանդանոցում զբաղվում են մի քանի տասնյակ բժիշկներ։ Այս պահին ճանաչվել են 59 մարմիններ, դրանիցից 10–ը հանձնվել են հանգուցյալների հարազատներին և մտերիմներին, հավելել է Սարագիհը։ Հիվանդանոցից արդեն դուրս են գրվել երեք տուժածներ։

Ավելի վաղ Սուպրիյատնան հաստատել է, որ աղետի ենթարկված ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 12 անդամներ և 101 ուղևորներ, նրանից ոչ ոք չի փրկվել։ Բայց չորեքշաբթի Ինդոնեզիայի ВВС–ի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ–մայոր Ֆուադ Բասյան պարզաբանել է, որ С-130–ում գտնվել է 122  մարդ և հաստատել ցամաքում 8 հոգու մահվան փաստը։

Գլխավոր թեմաներ