00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինդոնեզական C-130 ինքնաթիռի վթարի վայրում իրականացված օպերացիան հիմնականում ավարտվել է

Крушение самолета C-130 в Индонезии
Крушение самолета C-130 в Индонезии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինդոնեզիայի ՌՕՈւ–ն ավիավթարի պատճառով արգելել է օգտագործել В տիպի Hercules ինքնաթիռները` մինչև դրանց անվտանգության ստուգումը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի– Sputnik. Ինդոնեզիայի Մեդան քաղաքում երկու օր առաջ Hercules C-130B ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի վայրում իրականացված որոնողափրկարարական օպերացիան հիմնականում ավարտվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ինդոնեզիայի ՌՕՈՒ–ի գլխավոր հրամանատար Ագուս Սուպրիայատնային (Agus Supriyatna)։

Սակայն, նրա խոսքով, որոշ զինծառայողներ կշարունակեն հնարավոր զոհերի մարմինների որոնողական աշխատանքները ինքնաթիռի անկման հետևանքով փլուզված շինություններում։

Նրա խոսքով` վթարի վայրում արդեն հավաքվել են ինքնաթիռով տեղափոխվող 22 հազար փամփուշտները, հաղորդում է Detik.com ինտերնետային պորտալը։ «Ռազմամթերքն ամբողջությամբ գտնվել է և արդեն տեղափոխվել է վթարի վայրից», – նշել է զինվորականը։

Ոստիկանության տարբեր աղբյուրների տվյալներով` վթարի հետևանքով զոհերի թիվն այս պահին տատանվում է 141–142-ի։ Մարմիններն արդեն տեղափոխվել են վթարի վայրից։ Այդ թվից 62–ի ինքնությունն արդեն բացահայտվել է, հայտարարել է Հյուսիսային Սումատրա գավառի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Հելֆի Ասեգաֆը (Helfi Assegaf)։ «Նրանցից 31–ը ծառայել են ռազմաօդային ուժերում, վեցը` ցամաքային զորքերում, իսկ 25–ը քաղաքացիական անձինք են», – նշել է նա։

Անհայտ է այն փաստը, թե վթարի պահին զոհվածներից քանի մարդ է եղել ինքնաթիռում և քանիսը երկրի վրա։ Այս ամենը և զոհվածների ինքնությունը հնարավոր կլինի վերջնական պարզել դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո, որով Մեդանի հիվանդանոցում տասնյակ բժիշկներ են զբաղվում։

Սուպրիյատնայի խոսքով` Ինդոնեզիայի ՌՕՈւ–ն իր հաշվին կվերականգնի ինքնաթիռի վթարի հետևանքով փլուզված շինությունները և փոխհատուցում կվճարի։ «Ակնհայտ է, որ այս ամենը մեր պարտավորությունն է», – ասել է նա։

Ավելի քան կես դար առաջ Lockheed ամերիկյան ավիաընկերության արտադրած Hercules C-130B չորս շարժիչ ունեցող ռազմատրանսպորտային ինքնաթիռը հունիսի 30–ին ընկել է Ինդոնեզիայի մայրաքաղաքի Հյուսիսային Սումատրա գավառի հարավ–արևմտյան մասում գտնվող բնակելի թաղամասի վրա ՌՕՈՒ–ի Սուվոնդո (Soewondo) բազայից թռիչք կատարելուց ընդամենը երկու րոպե հետո` թռչելով ընդամենը մոտ հինգ կիլոմետր։ Սուպրիյատնայի խոսքով` աղետից առաջ օդաչուն տեղեկացրել էր շարժիչի անսարքության մասին, և С-130–ը վթարի է ենթարկվել բազա վերադառնալու պահին։

Աղետի պատճառով Ինդոնեզիայի ՌՕՈւ–ն արդեն արգելել է օգտագործել В տիպի Hercules ինքնաթիռները մինչև դրանց անվտանգության ստուգումը։ Իսկ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հանձնարարել է երկրի պաշտպանության նախարարին և զինված ուժերի հրամանատարությանը` համապարփակ գնահատել ինդոնեզիայի բանակի հնացած ռազմական տեխնիկան։

Լրահոս
0