17:12 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Херсониссос

Ֆրանսիայի ֆինանսների նախարար. հունական հարցը լուծելու համար մի քանի ժամ է մնացել

© Sputnik/ Владимир Федоренко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ մի քանի ժամվա ընթացքում դեռևս հնարավոր է փորձել որոշում ընդունել, որը ձեռնտու կլինի և′ Հունաստանին, և′ Եվրոպային։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի– Sputnik.  Դեռ մի քանի ժամ կա Հունաստանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կարծում է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը։

Հունաստանը բանակցություններ է վարում ԵՄ–ի և ԱՄՀ–ի հետ ավելի քան 240 մլրդ. եվրոյի պարտքի կարգավորման շուրջ, որը կուտակվել է 2010 և 2012 թթ.–ին` հունական բյուջեն դեֆոլտից փրկելուց հետո։

Վարկատուների կանխատեսումներն այն մասին, թե կոշտ տնտեսումը թույլ կտա Հունաստանին վճարել պարտքերը, չարդարացան։ Հունաստանը հունիսի 30–ին պետք է իրականացրեր վարկի հերթական վճարը` 1,6 մլրդ եվրոյի չափով։

«Դեռ մի քանի ժամ կա, որոնց ընթացքում Հունաստանի կառավարության հետ երկխոսության միջոցով մենք կկարողանանք գտնել որոշում, որը կբավարարի և′ Հունաստանին, և′ Եվրոպային», – հայտարարել է Սապենը Ֆրանսիայի խորհրդարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ռոյթեր գործակալությանը։

Նախորդ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցավ եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որը նվիրված էր Հունաստանում բյուջետային տնտեսման ծրագրին և բարեփոխումներին։ Եվրախումբը հրաժարվեց հունիսի 30–ից հետո երկարացնել Հունաստանին տրամադրված աջակցության ծրագիրը։ Հուլիսի 5–ին Հունաստանում կկազմակերպվի հանրաքվե` միջազգային վարկատուների հետ համաձայնագրի շուրջ։

Երկիրն իրավունք ունի խնդրել ԱՄՀ–ին հետաձգել այս վճարն ու ներառել երկիրը վճարի հաջորդ ցանկում։ Ըստ ԱՄՀ–ի կանոնակարգի` ԱՄՀ–ն վճարի ուշացումից հետո երկրին իրազեկում է ժամկետանց պարտքն անհապաղ մարելու անհրաժեշտության մասին, իսկ վճարը չստանալուց երկու շաբաթ հետո կրկին զգուշացնում է։ Եվս երկու շաբաթ հետո ԱՄՀ–ի տնօրեն–կարգադրիչը Հիմնադրամի կառավարիչների խորհրդին տեղեկացնում է վճարի ուշացման մասին, դրանից հետո վարկատուները հնարավորություն են ստանում հայտարարել երկրի դեֆոլտի մասին և պահանջել բոլոր պարտքերի անհապաղ մարում։

Գլխավոր թեմաներ