12:26 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Стоянка прогулочных яхт. Анталия

Թուրքիան 2015թ.–ին ՌԴ–ում զբոսաշրջային հոսքի անկումից կկորցնի 2.5 միլիարդ դոլար

© Sputnik/ Владимир Вяткин
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3 0 0

Միջերկրածովյան տարածաշրջանի հյուրանոցների սեփականատերերի և ներդրողների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Հաջիսուլեյմանի տեղեկացմամբ, 2015 թվականի առաջին կիսամյակում Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 30 տոկոսով։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. – Sputnik. Թուրք փորձագետները կանխատեսում են 2015 թվականին երկրի զբոսաշրջային հատվածի եկամուտների նվազում 2.5 միլիարդ դոլարի չափով, հիմնականում, ՌԴ–ից զբոսաշրջիկների շարքում Թուրքիայի գրավչության նվազման հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  antalyatoday.ru պորտալում հրապարակված հոդվածին։

Միջերկրածովյան տարածաշրջանի հյուրանոցների սեփականատերերի և ներդրողների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Հաջիսուլեյմանի գնահատմամբ, 2015 թվականի առաջին կիսամյակում Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 30 տոկոսով։ Միաժամանակ, նրանց թվում ամենաայցելվող տարածաշրջանը` Անթալիան, արդեն տարեսկզբից 450 հազար զբոսաշրջիկով պակաս է ընդունել։ «Սեզոնի վերջում այդ թիվը կարող է աճել մինչև մեկ միլիոն»,– ասվում է հոդվածում։

«Զբոսաշրջիկների թվի նվազումը կհանգեցնի բնագավառում զբաղվածության 10–տոկոսանոց նվազման։ Մեր երկիրը ոչ միայն զբոսաշրջության ոլորտի եկամտի կարիք ունի, այդ բնագավառը նաև շատ կարևոր է հասարակական կյանքի համար, քանի որ զբոսաշրջությունն այն հատվածն է, որը երիտասարդներին մեծ թվով աշխատատեղեր է տրամադրում։ 189 մարդ զբաղված է Անթալիայի զբոսաշրջային ինդուստրիայում, բայց էդ թիվը շուտով կարող է կրճատվել 18-20 հազար աշխատատեղով»,– կարծում է նա։

Այժմ թուրքական հանգստավայրերում դիտվում է բրիտանացի, ամերիկացի և գերմանացի զբոսաշրջիկների թվի աճ, լուրջ նվազում կա ռուսների թվում։ Փորձագետները վստահ են նաև, որ խնդիրն այն է, որ տարածաշրջանի երկրները, որոնք զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի հիմնական մրցակիցներն են, փորձում է պատկերել այն որպես վտանգավոր վայր, որտեղ պատերազմ է, թեև պատերազմը գործնականում հարևան Սիրիայի հետ է։

ՌԴ–ի տուրիզմի դաշնային գործակալության պորտալում հրապարակած տվյալներով, Թուրքիան 2014 թվականի առաջին կիսամյակում դարձել է ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան ուղղությունների առաջատար։ Այն ժամանակ հունվարից մինչև հունիս այդ երկիր այցելել է գրեթե 1.4 միլիոն հյուր ՌԴ–ից։

Գլխավոր թեմաներ