00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանության եզակի տեսանյութեր` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկվածների մասին եզակի տեսանյութեր, որոնցում պատկերված է հայ փախստականների և որբերի տեղահանումը Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2–Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկվածների մասին եզակի տեսանյութեր, որոնցում պատկերված է հայ փախստականների և որբերի տեղահանումը Թուրքիայից, հաղորդում է Panarmenian.net–ը` հղում անելով «Ամերիկայի ձայնին»։

Տեսանյութերը եզակի են, քանի որ նախկինում համարվում էր, որ այդ տարիներին Հայոց ցեղասպանությունից փրկվածները պատկերված են միայն լուսանկարներում։ Այսպիսով, գտնված տեսագրություններն առաջին հայտնի տեսանյութերն են այդ տարիների ողբերգական իրադարձությունների մասին։

Տեսանյութերը հաստատվել են և վերականգնվել մասնագետների կողմից, և հուլիսի 2–ից ցուցադրվում են Իտալիայում ընթացող Բոլոնյան 29–րդ Il cinema ritrovato կինոփառատոնում (վերականգնված կինո) «Հայաստան` մարդկության օրրան» ընդհանուր անվանումով։ Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսկին, ում օգնությամբ գտնվել են այդ եզակի տեսանյութերը, պատմում է, որ կադրերը նկարահանվել են 1923թ.–ին Թուրքիայի տարածքում։ Նրա խոսքով` տեսանյութերը նկատելն ուղղակի հրաշք է եղել։ Մինչև Կոնգրեսի գրադարանը դրանք պահվել են Օրեգոնի պատմական հանրության պահոցում։ Տեսանյութերի հեղինակն անհայտ է։ «Այդ տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրք է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություններ։ Ներկա պահին մենք բանակցություններ ենք վարում Ստամբուլում կինոփառատոնի կազմակերպիչների հետ։ Նրանք բացառիկ մարդիկ են, և, հնարավոր է, այդ տեսանյութերը ցուցադրվեն նաև Ստամբուլում»,– նշել է Մերիան Լվինսկին, հաղորդում է Armenia Today–ը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի  խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–

Լրահոս
0