21:20 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Париж

Մշակույթի գործիչները խնդրում են Օլանդին ապաստան տալ Ասանժին և Սնոուդենին

© Sputnik/ Валерий Мельников
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Ֆրանսիայի հայտնի դեմքերը հանդես են եկել երկրի նախագահին ուղղված դիմումով, որ «հանրապետությունը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պետք է ընդունի Ֆրանսիայում մարդկանց, ում հետապնդում են ազատության համար պայքարի պատճառով»։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Մշակույթի ֆրանսիացի գործիչները բաց նամակով դիմել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին Ջուլիան Ասանժին և Էդվարդ Սնոուդենին ապաստան տալու խնդրանքով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մի քանի տարի շարունակ Ասանժը և Սնոուդենը արտաքսմամբ են վճարում իրենց խիզախության համար։ Թեև բոլորը միաձայն ողջունում են նրանց պայքարի արդարությունը` իրավիճակը, որում նրանք գտնվում են, շարունակում են վրդովմունք առաջացնել… Նրանք մի քանի անգամ դիմել են Ֆրանսիային նրանից հետո, երբ Ֆրանսիային կարևոր ծառայություններ են մատուցել` բացելով սկանդալային պրակտիկաները, որոնք ԱՄՆ–ն օգտագործել է մեր երկրի դեմ»,– ասվում է Mediapart ինտերնետ պորտալի կայքում տեղադրված նամակում։

«Հանրապետությունը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պետք է Ֆրանսիայում ընդունի բոլոր այն մարդկանք, ում հետապնդում են ազատության համար իրենց պայքարի համար… Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան կգործի»,– նշում են դիմումատուները։

Ֆրանսիայի նախագահի դիմումը, մասնավորապես, ստորագրել են Ժակ Օդիյարը, Մաթիե Կասովիցը և Կոստա Գավրասը, դերասաններ Վենսան Կասելը, Իրեն Ժակոբը և Լյուդվին Սանիեն, կոմպոզիտոր Ժան Միշել Ժարը, գրող Ռոմեն Դյուրին, նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան։

Ավելի վաղ Ասանժին և Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորության մասին հայտնել էր Ֆրանսիայի արդարադատության նախարար Կրիստիան Տոբիրան, սակայն վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ տվյալ հարցն օրակարգում չէ։

Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում` այն ժամանակ նա դիմել էր էկվադորյան իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով ԱՄՆ–ում շվեդական իշխանությւոնների կողմից նրա էքստրադիցիայի նկատառումներով։

ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենը, ով ԶԼՄ–ներին մի շարք գաղտնի նյութեր ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում հատուկ ծառայություններին հետևելու ծրագրերի մասին, ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում։

Գլխավոր թեմաներ