00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունաստանի ԶԼՄ–ներում հայտնվել են հասարակական կարծիքի կեղծ հարցումներ

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցГреческий флаг на смотровой площадке Акрополя
Греческий флаг на смотровой площадке Акрополя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակական կարծիքի «հարցախույզը», որի համաձայն հուլիսի 5–ին հանրաքվեին հույների մեծամասնությունը կքվեարկի վարկատուների վերջնագրի օգտին, GPO ընկերության անունից հրապարակել են տասնյակ ԶԼՄ–ներ, այդ թվում` խոշոր արտասահմանյան տեղեկատվական գործակալությունները

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3–Sputnik. Հունաստանի խոշորագույն ԶԼՄ–ները հրապարակել են հասարակական կարծիքի հարցման կեղծ արդյունքներ, որոնց համաձայն հուլիսի 5–ի հանրաքվեին հույների մեծամասնությունը կքվեարկի վարկատուների վերջնագրի օգտին։ Ինչպես հաղորդում է  ՌԻԱ Նովոստին, GPO (Greek public opinion) ընկերությունը, որի անունից հրապարակվել է հարցումը, մտադիր է «բոլոր օրինական միջոցներով» պաշտպանել իր շահերը։

Տեսաբանները հարցումների հետ կապված իրավիճակն անվանել են «կասկածելի քաղաքական խաղեր»։

ԶԼՄ–ներում հուլիսի 1–ից հայտնվել են հարցման տվյալներ, որոնց համաձայն հանրաքվեի ժամանակ մտադիր է կողմ քվեարկել ընտրողների 43,3 տոկոսը, դեմ` 39,9 տոկոսը։ ԶԼՄ–ներում որոշել են նրանց հնարավոր թիվը, որոնք կարտահայտվեն վարկատուների առաջարկների օգտին` 47,1 տոկոս, իսկ նրանք, որոնք ոչ կասեն` 43,2 տոկոսը։

GPO ընկերության անունից «հարցումը» հրապարակել են տանսյակ ԶԼՄ–ներ, այդ թվում` խոշոր արտասահմանյան տեղեկատվական գործակալություններ։ Դրանից հետո հետևել է ընկերության հերքումը։

«Առանց GPO իմացության և ընկերության նվազագույն մասնակցության ԶԼՄ–ներում հրապարակվել են կցկտուր հետազոտություններ հուլիսի 5–ի հանրաքվեի վերաբերյալ։ Այդ փաստի հետ կապված` GPO–ն հայտարարում է, որ ոչ մի պատասխանատվություն չի կրում և բոլոր օրինական միջոցները կձեռնարկի իր շահերի պաշտպանության համար»,– ասվում է GPO–ի կայքի հայտարարությունում։

Ընկերությունն ուշադրություն է դարձնում նրան, որ օրենքը թույլ է տալիս տեղեկացնել քաղաքացիներին հետազոտությունների արդյունքների մասին։

«Բայց դա պետք է կատարվի պատասխանատու և համապարփակ կերպով և հասարակական կարծիքի ուսումնասիրման ընկերությունների մասնակցությամբ, ինչպես դա պահանջում է օրենքը։ Այդպես պետք է լինի միշտ, այդպես պետք է լինի նաև հիմա, երբ հույն ժողովուրդը կանգնած է կարևոր ընտրության առաջ»,– ասվում է հայտարարությունում։

Հարցումների համաձայն, որը հուլիսի 1–ին հրապարակել է «Խմբագիրների թերթը», հանրաքվեի նկատմամբ վերաբերմունքը Հունաստանում արագ փոխվում է։ Մինչև բանկերի փակումը 57 տոկոսը պատրաստ են եղել ոչ ասել վարկատուների վերջնագրերին, 30 տոկոսը` աջակցել դրան, իսկ 13 տոկոսը չեն կողմնորոշվել։ Բանկային արձակուրդներ հայտարարելուց և կանկխիկ փող տրամադրելու սահմանափակումներից հետո վերջնագրի հակառակորդների թիվը նվազել է մինչև 46 տոկոս, նրա կողմնակիցների թիվն աճել մինչև 37 տոկոս, չի կողմնորոշվել հարցվածների 17 տոկոսը։

«Էթնոս» թերթը հուլիսի 3–ին հրապարակել է Alco ընկերության հարցումը, որի համաձայն «այո» կասի հարցվածների 41,5 տոկոսը, «ոչ»` 40,2 տոկոսը։

Լրահոս
0