17:58 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Заповедник в Ботсване

Մեքսիկական քաղաքի քաղաքապետը խորհրդանշական կերպով ամուսնացել է կոկորդիլոսի հետ

© Sputnik/ РИА Новости
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Անսովոր «ամուսնական միությունը» կնքվել է աստվածներին ընծա մատուցելու համար՝ անձրևներ, բերք, խաղաղություն և հանգստություն ապահովելու նպատակով, գրում է Informador կայքը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4-Sputnik. Մեքսիկայի Օախակա նահանգի Սան Պեդրո Ուամելուլա քաղաքի քաղաքապետի խորհրդանշական ամուսնությունը կոկորդիլոսի հետ կայացել է հին ավանդույթների համաձայն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Informador կայքին:

Նման անսովոր «ամուսնական միությունը» կնքվել է աստվածներին ընծա մատուցելու համար՝ քաղաքում անձրևներ, բերք, խաղաղություն և հանգստություն ապահովելու նպատակով:

«Բնակիչներն ինձ վրա պարտավորություններ են դնում՝ ապահովել շրջակա միջավայրի և իշխանության ներդաշնակություն»,- հայտարարել է «նորապսակը»՝ Խոել Վասկես Ռոհասը:

Այդ վայրերում կոկորդիլոսները խորհրդանշում են ջուր և հաջող ձկնորսություն, որը բնակիչների համար սննդի հիմնական աղբյուր է: Ամուսնությունից առաջ «հարսնացուի» երախը կապել են պարանով, որպեսզի արարողության մասնակիցներց ոչ մեկը չտուժի: Կոկորդիլոսը ստացել է «Մարիա Իսաբել» անունը:

Արարողությունն անցկացրել է տեղի հնդկացի ավագը: Լիովին հասկանալի պատճառներով` նորապսակների առաջին համբույրը տեղի չի ունեցել, իսկ «Մարիա Իսաբելն» ամուսնությունից և տոնակատարությունից հետո ազատ է արձակվել:

Գլխավոր թեմաներ