17:56 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Руководитель Федеральной службы по надзору в сфере образования и науки РФ Любовь Глебова

Ռոսսոտրուդնիչեստվո. ԲՌԻԿՍ համալսարանն ընդլայնում է կրթության հասանելիությունը

© Sputnik/ Руслан Кривобок
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10 0 0

Ցանցային համալսարանում տեղի է ունենում Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, ՀԱՀ-ի առաջատար համալսարանների կրթական փոխգործակցություն՝ միասնական չափանիշներ, ծրագրեր իրականացնելու, դասավանդմանը նախապատրաստվելու համար, հայտնում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Լյուբով Գլեբովան:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4-Sputnik. ԲՌԻԿՍ ցանցային համալսարանի ստեղծումը երիտասարդության՝ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընդլայնման առանցքային գործոններից է և ԲՌԻԿՍ անդամ երկրների համատեղ նախագծերի իրագործման հաջողության երաշխիքներից մեկը, շաբաթ օրը հայտնել է  Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Լյուբով Գլեբովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անկասկած, ԲՌԻԿՍ երկրների տնտեսական հաջողությունը կախված է այն կադրերից, որոնք կիրագործեն մեր համատեղ նախագծերը: Եվ Ռոսսոտրուդնիչեստվոյի առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը երիտասարդության համար պրոֆեսիոնալ բարձրագույն կրթության հասանելիության ընդլայնումն է: Կրթության ոլորտում փոխազդեցության առանցքային հարցերից է ԲՌԻԿՍ ցանցային համալսարանի ստեղծումը»,- ասել է Գլեբովան Կազանում ԲՌԻԿՍ Երիտասարդական գագաթաժողովի բացման ժամանակ:

Ցանցային համալսարանում, նրա խոսքով, տեղի է ունենում Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, ՀԱՀ առաջատար համալարանների կրթական փոխգործակցություն՝ միասնական չափանիշների, միասնական կրթական ծրագրերի իրականացման, դասավանդման միասնական մոտեցում պատրաստելու նպատակով:

Այսօրվա պայմանները՝ նոր տեխնոլոգիաների օգտագործումը, դիստանցիոն փոխազդեցությունը, թույլ են տալիս միավորել համալսարանները, գիտահետազոտական ինստիտուտները, նորարարական խմբերը: «Գիտության և տեխնոլոգիաների համալիր զարգացումը և դրանցով փոխանակումը, անկասկած, մեր երկրներից յուրաքանչյուրում տնտեսության զարգացման և արտադրության արդյունավետության ու մրցունակության բարձրացման պայման է»,- ասել է Գլեբովան:

Նա հավելել է, որ այն հարաբերությունները, ուղիղ կապերը, որոնք այսօր արդեն գոյություն ունեն ԲՌԻԿՍ երկրների համալսարանների միջև, կրթական քաղաքականության ոլորտում փոխազդեցության դրսևորում են, դա արդեն ԲՌԻԿՍ ցանցային համալսարանի մաս է: Երբ առկա ցանցային փոխազդեցության պրակտիկայում կընդգրկվեն ԲՌԻԿՍ երկրների բոլոր բուհերը, կսկսվի արդեն նոր փուլ, նշել է նա:

Ավելի վաղ ՌԴ կրթության և գիտության փոխնախարար Ալեքսանդր Կլիմովը հաղորդել էր, որ ԲՌԻԿՍ երկրների ցանցային համալսարանը ծրագրվում է հիմնել 2015թ.-ի սեպտեմբերին:

ԲՌԻԿՍ-ը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի ոչ պաշտոնական միջպետական միավորում է: Ռուսաստանը ԲՌԻԿՍ-ում իր նախագահության շրջանակում 2015-2016 թթ. սկսում է փոխգործակցության նոր ձևաչափ՝ հինգ խոշորագույն երկրների «երիտասարդական չափում»:

Երիտասարդական գագաթաժողովը մեկնարկել է Մոսկվայում հուլիսի 1-ին: Դրա շրջանակում ընթանում են ռուս և արտասահմանյան փորձագետների, գործարարների և պետական իշխանության մարմինների հանդիպումներ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ-ում` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվայից գագաթաժողովի մասնակիցները նախօրեին մեկնել են Կազան:

ԲՌԻԿՍ Երիտասարդական գագաթաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել գործողությունների պլան՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության երիտասարդական քաղաքականության ոլորտում փոխըմբռնման մասին հուշագրի իրագործման գործողությունների վերաբերյալ: Գագաթաժողովը կավարտի աշխատանքը Կազանում հուլիսի 7-ին:

Գլխավոր թեմաներ