ԵՐԵՎԱՆ, հուլիսի 6–Sputnik. Հունաստանի հանրաքվեին ընտրողների 61,24 տոկոսը «ոչ» է ասել վարկատուների պահանջներին, 38,76 տոկոսը` «այո», վկայում են ընտրատարածքների ընտրաթերթիկների 51,88 տոկոսի մշակման արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախնական տվյալներով` քվեարկությանը մասնակցել է ընտրողների 60,01 տոկոսը։ Անվավեր քվեաթերթիկների և ձեռնպահ մնացածների թիվը կազմել է 5,72 տոկոս։
Հանրաքվեի արդյունքները հաշվարկելիս հաշվի են առնվում միայն վավերական քվեաթերթիկները։
Կառավարությունը հույս ուներ, որ բնակչությունը կպատասխանի «ոչ»։ Ընդդիմությունը հայտարարել է, որ գնում Հունաստանի եվրոպական ապագայի մասին է և կոչ է արել քվեարկել համաձայնագրի օգտին։ Հունական հանրաքվեին սևեռված է ողջ աշխարհի ուշադրությունը, քանի որ դրա վերջնական արդյունքները կարող են կանխորոշել Եվրոպայի քաղաքական և տնտեսական զարգացումը, անդրադառնալ ողջ համաշխարհային տնտեսության վրա։