12:33 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր

«ВКонтакте» սոցցանցի հիմնադիր Դուրովն ասել է, որ Սնոուդենն իր հերոսն է

Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
2 0 0

«ВКонтакте» ռուսական սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը նշել է, որ Ազգային անվտանգության գործակալության դեմ Էդվարդ Սնոուդենի պայքարն ընկալում է որպես իր ողջ սերնդի պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. «ВКонтакте» ռուսական սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը նշել է, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն իր անձնական հերոսն է։ Պավել Դուրովը Սենտ Քիթս և Նևիս կարիբյան պետության քաղաքացի է դարձել։

ԿՀՎ–ի նախկին աշխատակից Սնոուդենը, ով ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների` համացանցում կատարած լրտեսական ծրագրերի մասին գաղտնի նյութեր էր փոխանցել ԶԼՄ–ներին, երկու տարի առաջ ժամանակավոր կացության թույլտվություն էր ստացել Ռուսաստանում։

«Նա իմ անձնական հերոսն է։ Մենք նույն տարիքի ենք, և ես Ազգային անվտանգության գործակալության հետ այս պայքարն ինչ–որ իմաստով ընկալում եմ որպես մեր սերնդի պայքար», – ասել է Դուրովը Daily Mail բրիտանական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ դրական է գնահատում այն փաստը, որ Սնոուդենի շնորհիվ տեղեկատվություն է արտահոսել որոնողական համակարգերի, էլեկտրոնային նամակների, գաղտնաբառերի և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ հետախուզական կազմակերպությունների լրտեսության մասին։

Դուրովը նշել է, որ երբեք անձամբ չի հանդիպել Սնոուդենի հետ, սակայն առաջարկել է նրան աշխատել Telegram նոր հավելվածում, որը նախատեսված է հաղորդագրությունների փոխանակման համար։ Սնոուդենը հրաժարվել է Դուրովի առաջարկից։

Պավել Դուրովը ռուս ծրագրավորող է, «ВКонтакте» սոցցանցի ստեղծողներից մեկը։ 2014 թ.–ի հունվարին հայտնի դարձավ, որ նա սոցցանցի իր մասնաբաժինը (12%) վաճառել է «Մեգաֆոն» ընկերության գլխավոր տնօրեն և ЮТВ հոլդինգի համասեփականատեր Իվան Տավրինին։ Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ–ները, 2014 թ.–ի ապրիլին սոցցանցի սեփականատերը հեռացրեց Դուրովին գլխավոր տնօրենի պաշտոնից` բավարարելով ավելի վաղ ներկայացված` Դուրովի դիմումը։ Իսկ Դուրովը չընդունեց, որ այդ որոշումն օրինական է։ 2014 թ.–ի ապրիլի վերջին նա տեղեկացրեց, որ հեռացել է Ռուսաստանից և չի պատրաստվում վերադառնալ։

Գլխավոր թեմաներ