08:44 28 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Логотипы компании Standard & Poor's

S&P. Հունաստանի դուրս գալը եվրագոտուց կհարվածի երկրի տնտեսությանը

© Sputnik/ Виталий Белоусов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Հունաստանի` եվրագոտուց դուրս գալու հետևանքները միության մյուս երկրների համար սահմանափակ կլինեն, կարծում են վարկանշային գործակալության վերլուծաբանները։ Այնուամենայնիվ, հնարավոր դուրս գալը կարող է վնասել կապիտալի նրանց շուկաներին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հունաստանի դուրս գալը եվրագոտուց չափավոր ազդեցություն կունենա արժութային միության վրա, բայց ուժեղ կհարվածի երկրի տնտեսությանը և բանկային հատվածին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Standard&Poor's  միջազգային վարկանշային գործակալության տեսությանը։

Հունիսի վերջին S&P–ն նվազեցրել է Հունաստանի ազգային և արտարժութային վարկային երկարաժամկետ վարկանիշները «CCC-»–ից մինչև բացասական կանխատեսմամբ «CCC»։ Ներկայում եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը գնահատվում է 50 տոկոս։

«Մենք ակնկալում ենք, որ Հունաստանի դուրս գալը եվրագոտուց ծանր հետևանքներ կունենա երկրի տնտեսության, բանկերի և ոչ ֆինանսական կազմակերպությունների համար։ Հունաստանն ընդմիշտ կկորցնի ԵԿԲ–ի ֆինանսավորման հասանելիությունը»,– նշում են գործակալության վերլուծաբանները։ Առանց եվրահամակարգի օժանդակության, երկրի վճարային համակարգը և բանկերը կդադարեն գործել։

Միաժամանակ, Հունաստանի դուրս գալու հետևանքները մյուս երկրների համար սահմանափակ կլինեն։ Այնուամենայնիվ, երկրի հնարավոր դուրս գալը կարող է վնասել կապիտալի նրանց շուկաներին, հատկապես ծայրամասային երկրներում, որոնք ավելի խոցելի կլինեն ֆինանսական տեսանկյունից։

«Հունաստանի դուրս գալը եվրագոտուց կվատացնի երկրի բանկերի առանց այն էլ ծանր դրությունը։ Սակայն արտասահմանյան բանկերի և ապահովագրական ընկերությունների ազդեցությունը սահմանափակ կլինի և դժվար թե հանգեցնի այդ վարկանիշների փոփոխմանը, քանի որ նրանք արդեն կրճատել են իրենց ռիսկերը երկրում»,– նշում է գործակալությունը։

Գլխավոր թեմաներ