10:16 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Ереван

Աշխարհի առաջատար ցեղասպանագետները կհավաքվեն Երևանում

© Sputnik/ Владимир Федоренко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Երևանում կազմակերպվող «20–րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» թեմայով միջազգային համաժողովին կմասնակցեն աշխարհի 35 երկրները ներկայացնող 180 ցեղասպանագետներ, տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի– Sputnik. Աշխարհի առաջատար ցեղասպանագետները Երևանում կմասնակցեն «20–րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» թեմայով միջազգային համաժողովին, որը կբացվի չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող համաժողովի աշխատանքին կմասնակցեն 180 ցեղասպանագետներ` աշխարհի 35 երկրներից։

«Համաժողովի շրջանակում 5 օր կներկայացվեն հենց այս թեմայով զբաղվող գիտնականների 130 զեկույցներ», – ասաց Դեմոյանը։

Համաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոննա–Լի Ֆրիզի խոսքով` կազմկոմիտեն ստացել է մեծ թվով հայտեր տարբեր երկրների գիտնականներից, և հատուկ հանձնաժողովը մանրամասն կընտրի զեկույցները։

Հայտնի ամերիացի գրող և ցեղասպանագետ Պիտեր Բալաքյանն իր հերթին նշեց, որ քննարկումների կենտրոնական թեման կլինի Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանագետների համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1994 թ.–ին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Գլխավոր թեմաներ