ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8–Sputnik. Վրացական–ռազմական ճանապարհը փակ է Վրաստանում ցեխահոսքի պաճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ վարչության ներկայացուցչին։
«Ժամը 7։30–ից ճանապարհն ամբողջությամբ փակ է։ Վրաստանի տարածքում ցեխահոսք է։ Տարվում են մաքրման աշխատանքներ»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Ճանապարհը փակվել է վրացական կողմի հանձնարարությամբ։
Ռուս–վրացական սահմանին` Ստեփանծմինդա–Լարս ռազմական–վրացական ճանապարհի հատվածում, գտնվում է «Վերին Լարս» ՀԱԿ–ը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը», որն ապահովում է միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև, կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերի մեջ։