ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8-Sputnik. Հունաստանի դուրս գալը եվրոյի գոտուց, որը չի կարելի բացառել` որպես այդ երկրում պարտքային ճգնաժամի արդյունք, անվճար չի լինի արժութային միության երկրների համար, երեքշաբթի ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք չէ մտածել, որ եվրագոտուց Հունաստանի դուրս գալն անվճար կլինի։ Առաջին հերթին խնդիր կլինի վարկատուների հետ, որոնք մենք արդեն առանձնացրել ենք, իրացվելիության և նրա հետ, թե դա ինչ ազդեցություն կունենա փոխարժեքի վրա (եվրո)»,– ասել է նա Բրյուսելում եվրագոտու գագաթաժողովի ավարտին։