17:31 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Барбара Стрейзанд и Кирк Керкорян

Սթրեյզանդ. Քըրք Քրքորյանը բացառիկ և առանձնահատուկ անձնավորություն էր

© Wikipedia/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1510

Քըրք Քրքորյանն անհավատալիորեն առատաձեռն էր, նա բացառիկ, հազվագյուտ և շատ առանձնահատուկ անձնավորություն էր, և ես միշտ նրան շնորհակալ կլինեմ, գրում է Բարբարա Սթրեյզանդը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Facebook սոցցանցի իր էջում ջերմ հիշողություններ է գրել հայազգի միլիարդատեր և բարերար Քըրք Քրքորյանի մասին։

«Քըրք Քրքորյանը անհավատալիորեն առատաձեռն էր, նա բացառիկ, հազվագյուտ և շատ առանձնահատուկ անձնավորություն էր։ Հազվադեպ էր փնտրում ուշադրություն կամ ճանաչում իր ներդրումների համար», – գրում է Սթրեյզանդը։ 

Երգչուհին հիշում է, որ 1969 թ.–ին Լաս Վեգասում մասնակցել է Քըրք Քրքորյանին պատկանող միջազգային հյուրանոցի բացմանը։

«Իսկ 1992 թ.–ի վերջին ես կրկին վերադարձա այնտեղ`մասնակցելու հիասքանչ MGM Grand Hotel–ի բացմանը», – նշել է Սթրեյզանդը։

Երգչուհու խոսքով` այդ ժամանակ Քըրքորյանի կողմից  իր հիմնադրամին  կատարած առատաձեռն ներդրումի շնորհիվ ինքը կարողացավ աջակցել ՁԻԱՀ–ի դեմ, կանանց և երեխաների իրավունքների, շրջական միջավայրի պահպանության համար պայքարող մարդկանց։

«Այնուհետև 2013 թ.–ին նա կրկին միացավ ինձ կանանց շրջանում սրտային հիվանդությունների տարածման դեմ պայքարում։ Նա բացառիկ, հազվագյուտ և շատ առանձնահատուկ մարդ էր, և ես միշտ նրան շնորհակալ կլինեմ», – գրում է Սթրեյզանդը։

Միլիարդատեր Քըրք Քրքորյանը մահացել է 2015 թ.–ի հունիսի 16–ին, նա 98 տարեկան էր։ Քըրքորյանն արժանացել էր Հայաստանի բարձրագույն` Ազգային հերոսի կոչմանը պատմական հայրենիքին ցուցաբերած զգալի օգնության համար։

Գլխավոր թեմաներ