21:34 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
В Йемен доставлена гуманитарная помощь ООН

ԶԼՄ. Եմենի մարդասիրական հրադադարը կսկսվի հուլիսի 12–ին

© Sputnik/ Стрингер
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3 0 0

Հակամարտության բոլոր կողմերը համաձայնել են դադարեցնել փոխհրաձգությունը հուլիսի 12–ին։ Հրադադարը կերկարացվի դրա պահպանման դիտորդների առկայության դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Եմենի մարդադիրական հրադադարը կսկսվի մահմեդական Ռամադան ամսվա 25–րդ օրը (հուլիսի 12)։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, գրում է արաբական «Ալ Բայան» թերթը` հղում անելով Եմենի բարձրաստիճան քաղաքական աղբյուրները։

Եմենի գծով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Իսմաիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հասել է հակամարտության կողմերի համաձայնությանը մինչև մահմեդական պահքի ավարտի տոնը հնգօրյա հրադադար սկսելու վերաբերյալ։ Նշենք, որ այս տարի պահքն ավարտվում է հուլիսի 17–ին։ Բոլոր կողմերը, թերթի տվյալներով, համաձայնել են սկսել հրադադարը հուլիսի 12–ին։

Թերթը հայտնում է նաև, որ հրադադարը կերկարացվի դրա պահպանման դիտորդների առկայության դեպքում։

Մարդասիրական երկրորդ հրադադարի մասին պայմանավորվածության փաստն օրեր առաջ արաբական «Էլաֆ» թերթին հաստատել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը։ Միաժամանակ, այլ աղբյուրների համաձայն, հակամարտության կողմերը մինչ օրս չեն կարող պայմանավորվածության հասնել հրադադարի վերաբերյալ։

Ներկայում ՄԱԿ–ը ջանքեր է գործադրում, որ հասնի Եմենի երկրորդ մարդասիրական հրադադարի, որը կարող է այնուհետև վերածվել մշտական հրադադարի։

Եմենի նախորդ մարդասիրական հրադադարը հայտարարվել է մայիսի կեսերին` հրաձգությունը դադարեցվել էր հինգ օրով` երկրի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ ՄԱԿ–ը Եմենում հայտարարել է մարդասիրական ճգնաժամի երրորդ` ամենաբարձր մակարդակի մասին։ Ասվում է, որ այդ երկրի բնակիչների ավելի քան 80 տոկոսը տարբեր օգնության կարիք ունի։

Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմից «Անսար Ալլա» շիաների շարժման ապստամբ–խուսիթներն են և նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհին սատարող բանակի մի մասը, իսկ մյուս կողմի` նրանց արտաքսած նախագահ Աբդ Ռաբու Մանսուրա Հադիի զորքերը։

Արաբական երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հանդես է եկել Հադիի կողմում և մարտի 26–ից ավիահարվածներ է իրականացնում Եմենում, որոնք վերահսկում են խուսիթները։

Գլխավոր թեմաներ