14:10 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Панорама Москвы

ԲՌԻԿՍ երկրներն աջակցել են Մոսկվայում միջսիրիական խորհրդատվությունների անցկացմանը

© Sputnik/ Валерий Шустов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5 0 0

ԲՌԻԿՍ անդամ երկրներն աջակցություն են հայտնել Մոսկվայում նոր միջսիրիական խորհրդատվությունների անցկացման նախաձեռնությանը։ Այս մասին նշվում է Ուֆայի հռչակագրում, որն ընդունվել է հինգշաբթի միության 7–րդ գագաթնաժողովի արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի–Sputnik. ԲՌԻԿՍ անդամ երկրներն աջակցություն են հայտնել Մոսկվայում նոր միջսիրիական խորհրդատվությունների անցկացման նախաձեռնությանը։ Այս մասին նշվում է Ուֆայի հռչակագրում, որն ընդունվել է հինգշաբթի միության 7–րդ գագաթնաժողովի արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք աջակցում ենք Ռուսաստանի Դաշնության քայլերին, որոնք ուղղված են Սիրիայի քաղաքական իրավիճակի կարգավորմանը, մասնավորապես` 2015 թ.–ի հունվարին և ապրիլին Մոսկվայում միջսիրիական խորհրդատվությունների երկու փուլերի կազմակերպմանը, ինչպես նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Ստաֆֆան դե Միստուրայի և միջազգային ու տարածաշրջանային ջանքերին, որոնք ուղղված են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը», – նշվում է փաստաթղթի տեքստում։

Սիրիայի հակամարտության հետևանքով, որը տևում է 2011 թ.–ից, մահացել է ավելի քան 220 հազար մարդ։ Կառավարության զորքերը հակազդում են գրոհայինների ջոկատներին, որոնք պատկանում են տարբեր զինված խմբավորումներին, որոնց թվում գործում են օտարերկրյա վարձկանները։

Գլխավոր թեմաներ