04:50 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Генеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов

ԶԼՄ. Գործարար Ստերլիգովի կինը հաստատել է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելը

© Sputnik/ Павел Лисицын
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
224 0 0

Անվանի ռուս գործարար, ներկայում ֆերմեր Գերման Ստերլիգովը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին Բելառուսում գտնվելու ժամանակ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Անցած շաբաթ անհետացած ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը հաստատել է, որ գործարարը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կոմսոմոլսկայա պրավդային։

«Անվանի ռուս գործարար, ներկայում ֆերմեր Գերման Ստերլիգովն անսպասելիորեն, առանց պատճառները բացատրելու, տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ… ղարաբաղյան հնագույն Շուշի քաղաք, որտեղ տեղավորվել է իր ողջ ընտանիքով»,–  ուրբաթ հաղորդվում է թերթի կայքում։

Ինչպես հաղորդել է թերթին տված հարցազրույցում Ալյոնա Ստերլիգովան, ամուսինը տեղափոխվելու մասին որոշում է ընդունել, երբ նրանք գտնվել են Բելառուսում։

Գործարարի կինը բացատրել է նոր բնակության վայրի ընտրությունը նրանով, որ «Ղարաբաղը դեռ պահպանել է իր բարոյական հիմքերը»։

«Այստեղ բոլորը ռուսերեն են խոսում։ Իսկ որքան բարի է այստեղ ժողովուրդը։ Բոլորը փորձում են ամեն ինչում օգնել։ Ասում են` մենք վերջերս պատերազմ ենք տեսել, գիտենք, թե ինչ է զրկանքը, և ձեզ կարիքի մեջ չենք թողնի»,– բացատրել է նա։

Գլխավոր թեմաներ