00:43 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
I Европейские игры. Пулевая стрельба. Пневматическая винтовка

Կիրիլ Գրիգորյանն Ունիվերսիադայում արծաթե մեդալ է նվաճել երեք դիրքերից հրացանով հրաձգությունում

© Sputnik/ Владимир Астапкович
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
16 0 0

Գրիգորյանը ցույց է տվել 452,9 միավոր արդյունք։ Առաջին տեղը զբաղեցրել է Յան Խաոժանը, ով առաջ է անցել Գրիգորյանից 0,9 միավորով։ Երրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի Ալեքսիս Ռեյնոն (443,6 միավոր)

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Ռուսաստանցի Կիրիլ Գրիգորյանն արծաթե մեդալ է նվաճել հարավկորեական Քվանջուում ընթացող Ունիվերսիադայում հրացանով հրաձգությունում` 50 մետր տարածությունից երեք դիրքերից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գրիգորյանը ցույց է տվել 452,9 միավոր արդյունք։ Առաջին տեղը զբաղեցրել է Յան Խաոժանը, ով առաջ է անցել Գրիգորյանից 0,9 միավորով։ Երրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի Ալեքսիս Ռեյնոն (443,6 միավոր)։

Ավելի վաղ Ունիվերսիադայում Գրիգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվազճել էր բրոնզե մեդալ հրացանով հրաձգությունում` երեք դիրքերից։

Ունիվերսիադան կավարտվի հուլիսի 14–ին։

Գլխավոր թեմաներ