15:55 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր

Մերկելին, Շրյոդերին և Քյոլին լրտեսելու մասին տվյալները նորություն են դարձել գերմանացի պատգամավորների համար

Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1 0 0

WikiLeaks կայքն ավելի վաղ նոր տվյալներ է հրապարակել ԳԴՀ–ում ամերիկացիների լրտեսման մասշտաբների, մասնավորապես, այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Գերմանիայի երեք վերջին կանցլերների հեռախոսները

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Այն փաստը, որ Գերմանիայի դաշնային կանցլերներ Անգելա Մերկելի, Գերհարդ Շրյոդերի և Հելմուտ Քյոլի գրասենյակը լրտեսել են ամերիկացիները, նորություն է դարձել ԳԴՀ–ում լրտեսական սկանդալի հետաքննությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի համար, հայտարարել է հանձնաժողովի անդամ, «Կանաչների» կուսակցությունից բունդեսթագի պատգամավոր Հանս–Քրիստիան Շտրոբելեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

WikiLeaks կայքն ավելի վաղ նոր տվյալներ էր հրապարակել ԳԴՀ–ում ամերիկացիների լրտեսման մասշտաբների, մասնավորապես, այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) գաղտնալսել է Գերմանիայի երեք վերջին կանցլերների` Անգելա Մերկելի, Գերհարդ Շրյոդերի և Հելմուտ Քյոլի հեռախոսները։

Հունիսին ֆրանսիական և գերմանական ԶԼՄ–ները, հղում անելով կայքին, հրապարակել են ֆրանսիական և գերմանական քաղաքական գործիչներին և գործարարներին ԱԱԳ լրտեսելու մասին տվյալներ, այդ թվում` Ֆրանսիայի վերջին երեք նախագահներին և Գերմանիայի կանցլեր Մերկելին։

«Հանձնաժողովը պետք է զբաղվի այդ նոր բացահայտումներով։ Այդ հրապարակումների բովանդակությունը նախկինում հայտնի չի եղել հանձնաժողովին»,– ասել է պատգամավորը։

Նրա խոսքով` ավելի վաղ հրապարակվել է տեղեկատվություն կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման մասին։ «Սակայն այն, որ կանցլերի գերատեսչությունը, ներառյալ կարևորագույն բաժինները, ինչպես նաև նախկին կանցլեր Շրյոդերը և Քյոլը գաղտնալսվել են, դեռ հայտնի չի եղել։ Ինչպես նաև կանցլեր Մերկելի անհատական հեռախոսազանգերի մանրամասն բովանդակությունը»,– կարծում է Շտրոբելեն։

«Կանցլերի գերատեսչությունը, Դաշնային հետախուզական ծառայությունը և Սահմանադրության պաշտպանության գերատեսչությունը պետք է մեր հանձնաժողովին ներկայացնեն իրենց կարծիքներն այս հարցի վերաբերյալ»,– հավելել է պատգամավորը։

Գլխավոր թեմաներ