17:50 14 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.03
  • GBP617.31
  • EUR550.85
  • RUB7.23
П/к, посвященная благотворительному аукциону фонда Федерация

Մահացել է հայտնի դերասան Օմար Շարիֆը

© Sputnik / Алексей Филиппов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Համաշխարհային կինոյի աստղ Օմար Շարիֆը կյանքին հրաժեշտ է տվել 83 տարեկանում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մահացել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը, գրում է Gazeta.ru-ն` հղում անելով AlArabiya–ին։ Դերասանը 83 տարեկան էր։


Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին գրել էր, որ լեգենդար դերասանը, ով հայտնի է «Լոուրենս Արաբացի» և «Դոկտոր Ժիվագո» ֆիլմերում խաղացած դերերով, կյանքի վերջին  3 տարիներին տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ, նա արդեն սկսել էր մոռանալ իր հայտնի դերերի մասին։

Մահվան պատճառները պարզվում են։

Օմար Շարիֆը ծնվել է 1932թ.–ին Եգիպտոսում։ Նրա իսկական անունն է Միշել Դեմիտրի Շալուբ։ Դերասանի կարիերան սկսել է «Կուրացնող արև» եգիպտական ֆիլմով։ Իր առաջին անգլիալեզու ֆիլմում («Լոուրենս Արաբացի» (1962 թ.)) շերիֆ Ալիի դերի համար Շարիֆն «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն երկրորդական դերի համար։ 1965թ.–ին Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում նա մարմնավորել է գլխավոր հերոսին։

Գլխավոր թեմաներ