21:19 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Барбара Стрейзанд и Кирк Керкорян

Քըրք Քրքորյանի մահը չի խանգարի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի էկրանավորմանը

© Wikipedia/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Միլիարդատեր Քըրք Քըրքորյանի վերջին նախագծին` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմին մասնակցելու են հոլիվուդյան հայտնի դերասաններ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկահայ միլիարդատեր և բարերար Քըրք Քրքորյանի մահը չի խանգարի նրա վերջին մտահղացումներից մեկի` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի էկրանավորմանը

Հիշեցնենք, որ կինոմագնատ և բարերար Քրքորյանը մահացել է հունիսի 16–ի լույս գիշերը 98 տարեկան հասակում։

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները, ֆիլմը կոչվելու է «Խոստում», իսկ գլխավոր դերերում հանդես կգան օսկարակիր Քրիստիան Բեյլը և Օսկարի նոմինանտ Օսկար Այզեկը։ Ֆիլմը կնկարահանի Survival Pictures կինոընկերությունը։

Ժապավենի տնօրեն Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց» ֆիլմից) խոսքով, ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սիրո պատմության մասին «Դոկտոր Ժիվագո» և «Կարմիրները» ֆիլմերի ոճով։

Դրամայի գործողությունները ծավալվում են Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին և անդրադառնում են Հայոց ցեղասպանության թեմային։ Սյուժեի հիմքում Մայքլ անունով ուսանող բժիշկի, գեղեցիկ Աննայի և ամերիկացի լրագրող Քրիսի միջև սիրային եռանկյունին է։

«System of A Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր հերթին Facebook սոցցանցի իր էջում հայտնել է, որ մտադիր է մասնակցել այդ կինոնախագծին։

Նա նշել է, որ վերջին տարիներին պատիվ է ունեցել աջակցելու և խորհուրդներ տալու իր ընկեր  Էսրայելյանին (Survival Pictures կինոընկերության ղեկավարին) այդ խոշոր նախագծի իրագործման հարցում։

Նա խոստացել է տեղեկություն հաղորդել նոր մանրամասների դեպքում։

Գլխավոր թեմաներ