00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական խորհրդանիշների աղավաղման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն

© Фотоком-АртСоветская и росийская символика
Советская и росийская символика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետդուման առաջարկում է հինգ տարի ազատազրկում սահմանել ԽՍՀՄ և ՌԴ պետական խորհրդանիշները ծաղրելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՌԴ Պետական դուման աշնանային նստաշրջանում կարող է դիտարկել խորհրդային ժամանակահատվածի և ՌԴ պետական խորհրդանիշները ոչ կոռեկտ օգտագործելու համար պատասխանատվությունը խստացնող օրինագիծ։ Այդ մասին «Լուրերի ռուսական ծառայությանը» հայտնել է Պետդումայի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴԿԿ անդամ Վադիմ Սոլովյովը, գրում է rusnovosti.ru–ն։

Նա պատմել է, որ «ԽՍՀՄ և ՌԴ պետական խորհրդանիշների պաշտպանության մասին» օրենքը կսահմանի այդպիսի խորհրդանիշների օգտագործման կարգը։

«Եթե խորհրդանիշն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, ապա պետք է ստանալ փորձագետների եզրակացությունը` ներկայացնելով որոշակի դիզայն, այդ արտադրանքի նմուշը։ Փորձագետները եզրակացություն կանեն` եթե որևէ խեղաթյուրում չկա, եթե խորհրդանիշներն օգտագործվել են ապրանքների վրա պատշաճ կերպով, ապա եզրակացություն են տրամադրում։ Արդարադատության նախարարությանն առընթեր կստեղծվի փորձագիտական խումբ, որտեղ կընդգրկվեն բանասերներ, իրավաբաններ, դիզայներներ»,– ասել է պատգամավորը։

Նա պարզաբանել է, թե ինչ պատժատեսակներ են սահմանվելու նոր օրենքը խախտողների համար։

«Եթե դա արվում է առանց թույլտվության և խեղաթյուրվում է, այն էլ նպատակաուղղված կերպով, ապա ուժի մեջ է մտնում պատասխանատվությունը` մինչև 5 մլն ռուբլու տուգանքներ իրավաբանական, և մինչև 10-20 մլն ռուբլու տուգանքներ ֆիզիակական անձանց (ձեռնարկությունների ղեկավարների) համար։ Քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքում, եթե կատարվում է պետական խորհրդանիշների նպատակաուղղված, ծաղրական ենթատեքստով աղավաղում։ Իմ կարծիքով, քրեական պատասխանատվությունը պետք է իրական լինի` մինչև 5 տարի ազատազրկում»,– ասել է Սոլովյովը։

Նա ավելացրել է, որ օրինագիծը մտադիր են ՊԴ ուղղել արդեն աշնանը։

«Կփորձենք աշնանային նստաշրջանի սկզբում օրինագիծը ներկայացնել Պետդումա։ Հույս ունեմ, որ մյուս խմբակցությունների գործընկերները կողմ կլինեն այս օրինագծի ընդունմանը։ Միակ բանը, որ կարող է լինել, կարող են դեմ արտահայտվել Խորհրդային միության սիմվոլիկան (Կարմիր դրոշ, ԽՍՀՄ զինանշան) պետական սիմվոլիկային հավասարեցնելուն։ Կհամոզենք, քանի որ պետք է հասկանալ, որ ՌԴ–ն Խորհրդային միության իրավահաջորդն է։ Պետական սիմվոլիկան լուրջ բան է, դա պետության խորհրդանիշն է, հայրենասիրական դաստիարակության հիմքը, և համապատասխան պաշտպանություն պետք է լինի»,– եզրափակել է պատգամավորը։

Մայիսի կեսին Վադիմ Սոկովյովը Լուրերի ռուսական ծառայությանը հայտնել էր Ռուսաստանի պետական խորհրդանիշների` կոմերցիոն նպատակներով օգտագործելն արգելելու մասին։ Պետական խորհրդանիշներն անհրաժեշտ է պաշտպանել ցանկացած աղավաղումից, ոչ կոռեկտ օգտագործումից, ասել էր այն ժամանակ պատգամավորը։

Լրահոս
0