14:33 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Заявление РФС о расторжении контракта с главным тренером сборной России Фабио Капелло

Սիմոնյան. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ

© Sputnik/ Виталий Белоусов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
7 0 0

Հնարավոր է, որ նոր մարզիչը կհամատեղի պաշտոնները` ազգային թիմում և ակումբում, հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի հանձնակատար Նիկիտա Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի  – Sputnik.  Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կդառնա ռուս մասնագետը, հնարավոր է պաշտոնների համատեղում` ազգային թիմում և ակումբում, հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի ժամանակավոր հանձնակատար Նիկիտա Սիմոնյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի ՌՖՄ հայտարարել էր 2012 թվականից հավաքականը գլխավորող Ֆաբիո Կապելոյի` կողմերի համաձայնությամբ, պայմանագրի խզման մասին։

«Նոր մարզիչը կլինի տեղացի, հավանաբար, ամսվա վերջում կկողմնորոշվենք։ Հնարավոր է համատեղություն։ Ամեն բան հնարավոր է», – ասել է Սիմոնյանը լրագրողներին։

Գլխավոր թեմաներ