00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում մեկնարկել է ԵՏՄ երկրների փորձագետների և լրագրողների դպրոցը

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги
Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարապմունքները բացել են`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, Միջազգային գործերի ռուսական խորհրդի (ՄԳՌԽ) գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը և Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԵՏՄ երկրների երիտասարդ փորձագետների և լրագրողների «ամառային դպրոց» է մեկնարկել նախօրեին Մոսկվայում, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նախագծի մասնակիցների թվում են` երիտասարդ գիտնականներ, փորձագետներ և լրագրողներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից և Ռուսաստանից, ովքեր պրոֆեսիոնալ մակարդակով ուսումնասիրում են եվրասիական ինտեգրման խնդիրները։ «Դպրոցի» ընտրությունը կատարվել է ՌԳՄԽ և ԵՏՀ ներկայացուցիչների կողմից մրցութային հիմքով։ Մասնակիցների միջին տարիքն է` մոտ 30 տարեկան։

Պարապմունքները բացել են`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, Միջազգային գործերի ռուսական խորհրդի (ՄԳՌԽ)  գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը և Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

«Ամառային դպրոցի» ուսուցումը կտևի մեկ շաբաթ։ Փորձագիտական հանրության ներկայացուցիչները կստանան եվրասիական տնտեսական միավորման մասին լիարժեք պատկերացում` ինտեգրացիոն միավորման ստեղծման պատմությունից մինչև ժամանակակից վիճակ և զարգացման հեռանկարներ, կծանոթանան ընդհանուր և միասնական բնագավառային շուկաների ստեղծման, համակարգված, համաձայնեցված, ընդհանուր և միասնական քաղաքականությունների մեծածավալ նախագծերի մասին տնտեսության տարբեր բնագավառներում։ Ուսուցման ընթացքում կդիտարկվեն ինստիտուտներ, ինտեգրման մեխանիզմներ և կիրառվող պրակտիկաներ։

Բացելով «Ամառային դպրոցը»` Վիկտոր Խրիստենկոն ընդգծեց, որ եվրասիական տարածքում գլխավոր իրադարձությունը տարեսկզբին դարձավ ԵՏՄ–ի մասին պայմանագրի` ուժի մեջ մտնելը, որին համապատասխան, այժմ տարվում է Հանձնաժողովի և Միության աշխատանքը։ Միասնական շուկայի` որպես Միության երկրների զարգացման աղբյուր, հատկապես կարևոր է տնտեսական բարդ կոնյունկտուրայի ժամանակահատվածում։

Անդրեյ Կորտունովը նշել է, որ «դպրոցի» թեմատիկան և ձևաչափը շատ հարցերում բացառիկ են։

«Փորձագետներին կարևոր է առաջին ձեռքից իմանալ, թե ինչպես է ընթանում եվրասիական ինտեգրման գործընթացը, իսկ Միության երկրներում կարևոր է բարձրացնել այդ թեմայով բանավեճի մակարդակը փորձագիտական և ակադեմիական հանրությունում»,– ասել է նա։

Կարինե Մինասյանը, դիմելով երիտասարդ փորձագետներին, նշեց, որ եվրասիական տնտեսական տարածքին անհրաժեշտ է նայել թվային տնտեսության պրիզմայով։

«Չէ՞ որ մենք ցանկանում ենք, որ ԵՏՄ–ի տարածքում կառուցվել պետության և բիզնեսի կառավարման նորարարական մոդելներ` հիմնված իրենց փոխհարաբերությունների թվային տեխնոլոգիաների վրա, ինչպես նաև թվային տրանսպորտա–լոգիստիկ միջանցքներ։ Այսպես, Հայաստանի համար, որը Միության հետ չունի ցամաքային սահմաններ, դա շատ կարևոր է»,– ընդգծել է նա։

Հուլիսի 13-18–ը «Ամառային դպրոցի» մասնակիցները պետք է յուրացնեն եվրասիական ինտեգրման` գիտելիքներով հագեցած ծրագիրը։ Այնտեղ կօգտագործվեն ուսուցման տարբեր ձևաչափեր` դասախոսություններ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, վերլուծական հմտությունների զարգացման սեմինարներ, շնորհանդեսների նախապատրաստության հմտությունների զարգացման թրենինգներ և այլն։

Միջոցառումն անցկացվում է ԵՏՄ–ի պետությունների փորձագիտական հանրության հետ հանձնաժողովի համակարգված աշխատանքի շրջանակում, ԵՏՀ գործունեության թափանցիկության սկզբունքներին համապատասխան։ Նախագիծն ուղղված է փորձագիտական միջավայրում եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների ընդլայնմանը, փորձագիտական և մեդիահանրույթան հետ ԵՏՀ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Ստացված գիտելիքների հիման վրա «դպրոցի» մասնակիցները կմշակեն և ԵՏՀ ու ՌԳՄԽ կներկայացնեն եվրասիական ինտեգրման հետագա զարգացման իրենց տեսլականը։ Լավագույն առաջարկները կարող են օգտագործվել Հանձնաժողովի գործնական աշխատանքում։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ–ն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Հիմա ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, շուտով միությանը կմիանա նաև Ղրղըզստանը։-0-

Լրահոս
0