04:56 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
В.Путин принимает участие в саммите Группы двадцати

Քեմերոն. Իրանի հարցով պայմանագիրը չի լուծում տարածաշրջանի բոլոր խնդիրները

© Sputnik/ Сергей Гунеев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը նշել է, որ հիմա պետք է հասնել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման մասին համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14– Sputnik. Վիեննայում Իրանի հարցով համաձայնության ընդունումը չի վերացնում բոլոր խնդիրները, այնպես որ «վեցնյակը» կշարունակի աշխատանքը գործընկերների հետ` տարածաշրջանային կայունություն ապահովելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

«Իհարկե, այդ համաձայնությունը բոլոր խնդիրների լուծում չէ, հատկապես Իրանի և նրա հարևանների միջև հարաբերություններում։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում մեր գործընկերների հետ` կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Հուսով եմ, որ Իրանը նույնպես կանցնի այդ ճանապարհով»,– ասվում է վարչապետի գրավոր հայտարարություոնւմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Համառ դիվանագիտական ջանքերից և կոշտ պատժամիջոցներ կիրառելուց հետո միջազգային հանրությունն Իրանի հետ կնքել է պատմական համաձայնություն։ Համաձայնությունն ապահովում է մեր հիմնարար խնդրի իրագործումը` Իրանին պահել միջուկային զենքի ստեղծումից և օգնել մեր աշխարհին ավելի անվտանգ դառնալ»,– նշվում է փաստաթղթում։

Քեմերոնը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անդադար աշխատել են համաձայնության համար։

«Հիմա մենք պետք է հասնենք պայմանավորվածությունների ամբողջական կատարմանը։ Իրանն իրական հնարավորություն ունի օգուտ քաղել իր տնտեսության համար, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Իրանը ձեռնարկի բոլոր պայմանավորված միջոցները, որոնք անհրաժեշտ են միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության մտահոգությունը լիովին վերացնելու համար»,– ասել է Քեմերոնը։


Կողմերի միջև բանակցությունները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ։ Ժնևում 2013թ.–ի նոյեմբերին գործողությունների ժամանակավոր համատեղ պլան ընդունելուց հետո «վեցնյակի» և Իրանի բանավեճերը տարբեր փուլերով ընթացել են Վիեննայում, Մոնտրեում և Ժնևում` սկսած 2014թ.–ի փետրվարից։ Եզրափակիչ բանակցային փուլը Վիեննայում տևել է ավելի քան 18 օր։

Գլխավոր թեմաներ