00:42 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Совместная пресс-конференция президента РФ В.Путина и канцлера Германии А.Меркель

Մերկելը նշել է, որ Իրանի համաձայնագիրը «միջազգային դիվանագիտության հաջողությունն է»

Фотохост-агентство
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Գերմանիայի կանցլերը Իրանի հետ «վեցնյակի» ձեռք բերած համաձայնությունը համարում է «համառ» քաղաքականության և միջազգային դիվանագիտության կարևոր հաջողություն։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի–Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է «վեցնյակի» և Իրանի բանակցությունների հաջողությունն ու շնորհակալություն հայտնել գործընթացի մասնակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գործակալություն ստացված կանցլերի հայտարարությանը։

«Վիեննայում Իրանի հետ «վեցնյակի» ձեռք բերած համաձայնությունը համառ քաղաքականության և միջազգային դիվանագիտության կարևոր հաջողությունն է», – նշվում է հայտարարության մեջ։

Երեքշաբթի հաջողությամբ են պսակվել իրանական ատոմային խնդրի շուրջ ընթացող բարդագույն բանակցությունները։ Ընդունվել է գործողությունների պլան, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։  Կողմերի (միջազգային միջնորդների «վեցնյակ» և Իրան) բանակցությունները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ։ Եզրափակիչ բանակցային փուլը Վիեննայում տևել է ավելի քան 18 օր։

Գլխավոր թեմաներ