15:37 17 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Президент России В.Путин провел заседание Совбеза РФ

Պուտինը Պետդումայի ընտրությունները 2016 թ.–ի դեկտեմբերից տեղափոխել է սեպտեմբեր

© Sputnik/ Алексей Никольский
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Օրենքը մշակել են «Եդինայա Ռոսիա», ՌԼԴԿ, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցությունների առաջնորդներն ու պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի–Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Դումայի ընտրությունները 2016 թ.–ի դեկտեմբերից սեպտեմբեր տեղափոխելու մասին, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Օրենքը պատրաստել են «Եդինայա Ռոսիա», ՌԼԴԿ, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցությունների առաջնորդներն ու պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։ Այն ներկայացվել է Դումայի քննարկմանը` ստանալով կառավարության դրական արձագանքը։ Օրենքով նախատեսված է, որ փոխհատուցում կստանան գործող պատգամավորները, որոնք չեն ընդգրկվի յոթերորդ գումարման Պետդումայի կամ շրջանային խորհրդարանների կազմում։ Փոխհատուցման առավելագույն ծավալը կարող է կազմել մոտ 714 մլն ռուբլի։

Ավելի վաղ Ֆեդերացիաների խորհուրդը Սահմանադրական դատարան էր ներկայացրել հայտ Սահմանադրությանը օրենքի համապատասխանության մասին։ ՍԴ–ն նշել էր, որ թույլատրելի է համարում օրենքի ընդունումը մի շարք պայմանների պահպանման դեպքում։ Դատարանը վճռել էր, որ խորհրդարանական ընտրությունների տեղափոխումը կարող է իրականացվել մեկ անգամ, այն չպետք է խախտի ընտրությունների պարբերականությունն ու Պետդումայի աշխատանքը և պետք է ընդունվի նախօրոք` նախընտրական մրցակցությունն ապահովելու համար։

Գլխավոր թեմաներ