ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուն «վեցնյակի» (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) Իրանի հետ համաձայնությունը «շշմեցնող պատմական սխալ» է անվանել։ Այդ մասին հաղորդում է Lneta.ru–ն` հղում անելով Associated Press–ին։
Նրա խոսքով` կնքված գործարքը չի սահմանափակում Թեհրանի հնարավորություններն այնպիսի հակաիսրայելական շարժումների աջակցության մեջ, ինչպիսիք են ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը»։ Բացի այդ, նա կարծում է, որ Իրանի մոտ կպահպանվի միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, իսկ տնտեսական պատժամիջոցները հանելուց ստացված գումարները Թեհրանը կծախսի Իսրայելի ոչնչացման վրա։
Ինչպես հաղորդում է Reuters–ը, Իսրայելի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ցիպի Խոտովելին խոստացել է, որ Թել Ավիվը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այդ գործարքը չհաստատվի ԱՄՆ կոնգրեսում։
Իսրայելի վարչապետն Իրանի հետ գործարքը պատմական սխալ է անվանել
12:13 15.07.2015 (Թարմացված է: 12:15 15.07.2015)
© SputnikИран
© Sputnik
Բաժանորդագրվել
Նեթանյահուն կարծում է, որ Իրանի մոտ կպահպանվի միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, իսկ տնտեսական պատժամիջոցները հանելուց ստացված գումարները Թեհրանը կծախսի Իսրայելի ոչնչացման վրա։