17:31 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Московский фестиваль Книги России на Красной площади. День второй

Barclays-ը բացատրել է Լոնդոնում «Ռոսիա սեգոդնյայի» հաշվի արգելափակումը

© Sputnik/ Владимир Песня
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3 0 0

Ֆինանսական կազմակերպությունը հաշվի սառեցումը բացատրել է նրանով, որ, ըստ իր ունեցած տեղեկատվության, ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված Դմիտրի Կիսելյովը «հսկում է ընկերությունը որպես գլխավոր տնօրեն»։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. «Ռոսիա սեգոդնյան» բացատրություն է ստացել Barclays բանկից Լոնդոնում գործակալության ներկայացուցչության հաշիվը փակելու առիթով, ասվում է միջազգային լրատվական գործակալության (ՄԼԳ) հաղորդագրությունում, հաղորդում է Lenta.ru–ն։

Ֆինանսական կազմակերպությունը հաշվի սառեցումը բացատրել է նրանով, որ, ըստ իր ունեցած տեղեկատվության, ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված Դմիտրի Կիսելյովը «հսկում է ընկերությունը որպես գլխավոր տնօրեն»։

Բանկի հաղորդագրությունում նաև նշվում է, որ ռուսական հոլդինգի դրամական միջոցները «սառեցվել են բանկի մեկ այլ հաշվում», որի վրա «Ռոսիա սեգոդնյան» հսկողություն չունի։ Գործակալության մամուլի ծառայությունը չի պարզաբանում, թե ինչ հաշվի մասին է խոսքը։

«Ռոսիա» սեգոդնյայի հաշիվն արգելափակված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիայի գանձարանը, որը Կիսելյովին ներառել է պատժամիջոցների ցուցակում, չի տրամադրի հատուկ լիցենզիա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հաշիվը վերականգնել կարող են այն դեպքում, եթե գանձարանը հաստատի, որ Կիսելյովը չի ղեկավարում գործակալությունը։

Barclays–ը հուլիսի 8–ին սառեցրել է ՄԼԳ–ի հաշիվները Մեծ Բրիտանիայում, գործակալությունն այդ մասին ծանուցում է ստացել հուլիսի 11–ին։ Գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի խոսքով` պատժամիջոցներն ուղղված են անձամբ Կիսելյովի, այլ ոչ թե ՄԼԳ–ի դեմ։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը գրաքննություն է անվանել Barclay’s բանկում գործակալության հաշիվը փակելը։

Գլխավոր թեմաներ