17:14 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Плутон

New Horizons-ն առաջին ազդանշանն է ուղարկել Երկիր Պլուտոնին մոտենալուց հետո

© NASA.
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Ավելի վաղ սարքը Երկիր է ուղարկել Պլուտոնի լուսանկարը մեկ պիքսելը 4 կմ թույլտվությամբ։ Սպասվում է, որ նոր կադրերի որակը զգալիորեն բարձր կլինի

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. New Horizons ամերիկյան տիեզերական զոնդը Երկիր է հաղորդել առաջին ազդանշանը Պլուտոն գաճաճ մոլորակին մոտենալուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NASA-ին։

Երևանի ժամանակով 04։54–ին NASA–ն ազդանշան է ստացել տիեզերանավից, նրա բոլոր համակարգերը նորմալ աշխատում են, այն պատրաստ է ստացված տեղեկատվությունը փոխանցելուն։

Երեքշաբթի Երևանի ժամանակով 15։49–ին New Horizons ամերիկյան զոնդը 12,5 հազար կմ հեռավորության վրա մոտեցել է Պլուտոնին և շարունակել շարժումը նրա համակարգի միջով։ Վերջին 13 ժամվա ընթացքում սարքը կատարել է ավելի քան 150 չափումներ և չորեքշաբթի կսկսի Երկիր փոխանցել ստացված տեղեկատվությունը։

New Horizons–ը գործարկվել է 2006–ին և ներկա պահին շատ չափանիշներով ռեկորդակիր է դարձել։ Այն երբևէ մարդու կողմից գործարկված ամենաարագ տիեզերանավն է։ Մարդու ստեղծած առաջին զոնդերից մեկը հասել է Կոյպերի գոտուն, որի ուսումնասիրությունը այն կշարունակի Պլուտոնի համակարգով անցնելուց հետո։


Գլխավոր թեմաներ