00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բորդյուժան ողջունել է իրանական խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ավարտը

Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ իրանական միջուկային խնդրի կարգավորումը կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի– Sputnik. ՀԱՊԿ–ը ողջունում է իրանական միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների հաջող ավարտը, նշվում է ՀԱՊԿ մամուլի ծառայության տարածած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։ Միջազգային միջնորդների և Իրանի միջև ընթացող բանակցությունները սկսվել էին ավելի քան տասը տարի առաջ։

Բորդյուժան նշել է, որ իրանական միջուկային խնդիրը երկար տարիներ լրջորեն մտահոգում էր միջազգային հանրությանը, բացասական ազդեցություն էր ունենում տարածաշրջանի իրավիճակի և միջուկային զենքի չտարածման ապահովման գլոբալ գործընթացի վրա։

Ինչպես նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խնդրի կարգավորումը կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ՄԱԿ–ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի նորմերի և պետությունների միջև հարաբերությունների սկզբունքների հետևողական պահպանման գործում։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իրանի շուրջ տիրող իրավիճակի կարգավորումը, տարածաշրջանում և աշխարհում ընթացող քաղաքական և տնտեսական գործընթացներում Իրանի մասնակցության սահմանափակման վերացումը կնպաստի միջազգային փոխգործակցության ամրապնդմանը։

«Պատրաստակամություն ենք հայտնում ներդրում կատարել տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման ապահովմանն ուղղված ընդհանուր ջանքերում», –  ընդգծել է Բորդյուժան։

Լրահոս
0