18:54 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Закрытие всеармейских соревнований по танковому биатлону в Волгограде

ՌԴ ՊՆ–ն մանրամասներ է հրապարակել Բանակային միջազգային խաղերից

© Sputnik/ Кирилл Брага
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Բանակային միջազգային խաղերը կանցկացվեն օգոստոսի 1-15-ը` 14 ձևերում տասը հրաձգարաններում։ Խաղերի համար կժամանեն թիմեր` Անգոլային, Վենեսուելայից, Քուվեյթից, Ղրղըզստանից, Չինաստանից, Մոնղոլիայից, Հնդկաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Սերբիայից և Տաջիկստանից։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի– Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է մրցումների մանրամասներ։ Մրցումները կանցկացվենի օգոստոսյան Բանակային միջազգային խաղերի շրջանակներում, հայտնել է ՌԻԱ Նովոստին հինգշաբթի` հղում անելով ռազմական գերատեսչության մամուլի և տեղեկատվության ծառայությանը։

Բանակային միջազգային խաղերը, որոնցում մասնակցում է նաև Հայաստանի թիմը, կանցկացվեն օգոստոսի 1-15-ը` 14 ձևերում տասը հրաձգարաններում։Խաղերին նաև կմասնակցեն ռազմական պրոֆեսիոնալ թիմեր` Անգոլային, Վենեսուելայից, Քուվեյթից, Ղրղըզստանից, Չինաստանից, Մոնղոլիայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Սերբիայից և Տաջիկստանից։

«Ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում սկսել է գործել ինտերակտիվ բաժին, որը պատմում է մրցումների ծրագրի և կանոնների մասին։ Այդ բաժնում տեղադրված է սպառիչ տեղեկատվություն մրցումների նպատակների և խնդիրների վերաբերյալ, դրանց անցկացման և գնահատման ու դատավորության կանոնների, մրցախաղի մասնակիցների, պարզաբանվել են առանձնահատկություններն ու 14 ռազմակիրառական մրցումներից յուրաքանչյուրի փուլերը, միավորված Բանակային միջազգային խաղերում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այդ բաժնում տեղադրված են մրցատարածության անցման երթուղու ինտերակտիվ սխեմաները, որոնք կօգնեն օգտատերերին մինչև մրցումների եզրափակիչ մասի սկիզբը ստանալ ամբողջական տեղեկատվություն դրանց վրա կառուցված պատնեշների և թիրախների վերաբերյալ, ինչպես նաև դրանց հաղթահարման և հարվածներ հասցնելու պայմանների վերաբերյալ, հայտնում է մամուլի ծառայությունը։ 

«Ինտերակտիվ բաժինը ներկայացնում է հարմար նավիգացիայով հավելված, որակյալ ֆոտոիլյուստրացիաներով, ինչպես նաև յուրօրինակ  տեղեկատվական գրաֆիկայով ռազմական օրինակների և ռազմական տեխնիկայի բնութագրություններով և մարտական հնարավորություններով, որոնցում մրցումների մասնակիցները պետք է ցուցադրեն իրենց հմտություններն ու վարպետությունը», – ասվում է հաղորդագրությունում։

Այդ բաժնում նաև նախատեսվում է հրապարակել մրցումների միջանկյալ արդյունքները, հաղթողների և մրցանակակիրների մասին տեղեկություն։

Գլխավոր թեմաներ